Լեհաստանի նախագահը հայտարարել է՝ պետք է մասնակցի Ուկրաինայի բանակցություններին
ՄիջազգայինԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Financial Times-ին տված հարցազրույցում ասել է, որ Վարշավան պետք է մասնակցի Ուկրաինայի հարցով բանակցություններին։
Լեհ ղեկավարը վստահ է, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցությունների սեղանի շուրջ հրավիրի այլ երկրների, Լեհաստանի ներկայությունը կբխի Ուկրաինայի շահերից։
Հունվարին Դուդան խոստովանել էր, որ անհնար է պատկերացնել Ուկրաինայի ամբողջական հաղթանակը Ռուսաստանի հետ զինված դիմակայությունում։
Նախօրեին Դոնալդ Թրամփը հայտարարել էր Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին՝ ընդգծելով բանակցությունների հաջողությունը։ Ուկրաինան մտահոգություն է հայտնել այս բանակցություններում իր դերի վերաբերյալ, մասնավորապես՝ ընտրությունների և անվտանգության հարցերում։ Կրեմլն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի թիմից որևէ կոնկրետ առաջարկ չի ստացել։
https://iravunk.com/sim/?p=304502&l=am/