Առանց բանակցությունների Ուկրաինան ԵՄ-ի համար կդառնա Աֆղանստան․ Օրբան
Միջազգային
ԵՄ երկրները պետք է բանակցություններ սկսեն ուկրաինական հակամարտությունը լուծելու համար, հակառակ դեպքում Ուկրաինան համայնքի համար կվերածվի յուրատեսակ Աֆղանստանի։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Neue Zürcher Zeitung թերթին տված հարցազրույցում։
«Մեզ հիմա դիվանագիտություն է պետք։ Եվրոպացիները համարում են, որ բանակցություններ չանցկացնելը բարոյական է: Դա աբսուրդ է: Սա պետք է արվի պատերազմի ժամանակ: Հակառակ դեպքում դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Ուկրաինան կվերածվի Աֆղանստանի», - ասել է քաղաքական գործիչը։
Օրբանը հավելել է, որ սխալ է, որ արևմտյան երկրները թույլ են տվել Կիևին «հավատալ, որ Արևմուտքը կկանգնի իր կողքին մինչև հաղթանակ»:
«Ի սկզբանե պարզ էր, որ Ուկրաինայի հաղթանակն անհնար է, քանի դեռ մենք տոտալ պատերազմ չենք սկսել: Այս տարբերակը չի դիտարկվել: Այսօր մենք կարող ենք Ուկրաինային օգնել միայն զինադադարով և խաղաղությամբ»,- կարծում է վարչապետը:
https://iravunk.com/sim/?p=304500&l=am/