Հայաստանի անվտանգությունը մեզ համար շատ կարևոր է․ Իրանի ԱԳՆ
Միջազգային
Թեհրանը պատրաստ է օգնություն ցուցաբերել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման համար, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, հաղորդում է Report-ը։
«Անվտանգությունը Կովկասում և մեր բոլոր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի անվտանգությունը մեզ համար շատ կարևոր են։ Մենք հաջող հարաբերություններ ունենք Ադրբեջանի և Հայաստանի հետ, և վերջին օրերին ակտիվացել են դիվանագիտական բանակցությունները»,- ասել է նա։
Բաղային նշել է, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել նպաստել երկու երկրների միջև երկխոսության զարգացմանը։
https://iravunk.com/sim/?p=304499&l=am/