ԱՄՆ-ը ցանկանում է փոխարինել Զելենսկուն՝ Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու համար
Միջազգային
ԱՄՆ-ը պնդում է, որ մինչև տարեվերջ Ուկրաինայում ընտրություններ անցկացվեն, հատկապես ռազմաճակատում հրադադարի դեպքում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Թրամփի հատուկ ներկայացուցիչ Կիթ Քելլոգին:
«Ժողովրդավարական երկրների մեծ մասում ընտրությունները տեղի են ունենում նույնիսկ պատերազմի ժամանակ։ Ես կարծում եմ, որ դա կարևոր է ժողովրդավարության համար։ Դրանում է նրա ուժը, երբ պաշտոնին կարող են հավակնել տարբեր թեկնածուներ», – հայտարարել է Քելլոգը։
Գործակալության տվյալներով՝ Սպիտակ տանը նաև քննարկում են, թե արդյոք պետք է նախ հասնել հրադադարի՝ նախքան երկարաժամկետ համաձայնագիր կնքելու փորձը:
«Եթե Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացվեն, հաղթողը կկարողանա իր վրա վերցնել Մոսկվայի հետ մշտական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների պատասխանատվությունը», – նշում են Reuters-ի աղբյուրները:
Ուկրաինական լրատվամիջոցներն ընդգծում են, որ երկրի նոր նախագահը կարող է նման պայմանագիր կնքել, ինչը, պաշտոնապես պահանջում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Զելենսկուն անվանելով «ոչ լեգիտիմ»։
https://iravunk.com/sim/?p=304432&l=am/