Թրամփը մեծ հարված է հասցնում աշխարհում գլոբալիստական կառույցներին, որոնք տարիներ շարունակ ֆինանսավորվել են ԱՄՆ բյուջեից՝ USAID-ի միջոցով. Politico
Միջազգային
Թրամփը մեծ հարված է հասցնում աշխարհում գլոբալիստական կառույցներին, որոնք տարիներ շարունակ ֆինանսավորվել են ԱՄՆ բյուջեից՝ USAID-ի միջոցով։ Ավելին, համակարգը հիանալի նախագծված էր. միլիարդ դոլարների բյուջեները ուղղվում էին ԱՄՆ ՄԶԳ-ին, այնուհետև դրանք բաշխվում գլոբալիստական լրատվամիջոցների և հաճախորդների միջև, որոնք առաջ են քաշում գլոբալիստների շահերն ամբողջ աշխարհում: Այդ թվում, Սորոսի հիմնադրամներից մեկը միլիարդավոր դոլարներ ստանալով, այնուհետև դրանք բաշխում էի կոնկրետ ծրագրերին: Թրամփը կարող է նույնիսկ փակել USAID-ը, որը բազմամիլիարդ դոլարի դրամաշնորհներ էր տրամադրում միջազգային հիմնադրամներին ու հասարակական կազմակերպություններին, իսկ այժմ այս ամբողջ օգնությունը սառեցվել է։ Այս մասին գրում է Politico-ն։
Աղբյուրի գնահատմամբ, Թրամփը ցանկանում է գործակալությունը ներառել Պետդեպարտամենտի կազմում՝ զրկելով անկախ կարգավիճակից։ Դրա այլընտրանքն առհասարակ USAID-ն լուծարելը կարող է լինել:
«Թրամփը USAID-ի ադմինիստրատոր չի նշանակել՝ թույլ տալով Պետդեպարտամենտի պաշտոնյային արդյունավետորեն վերահսկել գործակալությունը»,- ասվում է հոդվածում։
«Նախագահի թիմը քննարկում է ԱՄՆ ՄԶԳ-ն Պետդեպարտամենտի ենթակայության տակ դնելու հարցը՝ ըստ հարցին ծանոթ Թրամփի վարչակազմի երկու պաշտոնյաների»,- գրում է հրատարակությունը։
Պետք է հասկանալ այս քարոզարշավի իրական նպատակները, Թրամփը ցանկանում է պահպանել միայն այն ծրագրերը, որոնք չեն ազդում քաղաքական գործընթացների վրա, իսկ մնացածը դարձնել առաջարկ, որից «հաճախորդները» չեն կարող հրաժարվել: Այսինքն, «առաջ տանել Թրամփի շահերը կամ գնալ դժոխք»։
Իսկ USAID-ին այս ամենի միայն փոքր մասն է: Մասկն այս պահին ստացել է ամն Ֆինանսների նախարարության ողջ ծախսային հատվածը վերահսկելու լիազորություն, ու արդեն իսկ հայտարարում է հարյուրավոր միլիարդների, եթե ոչ` տրիլիոնավոր դոլլարների «անհետացման» մասին: Ըստ Մակսի. «DOGE-ն (Կառավարության արդյունավետության դեպարտամենտի թիմը), ի թիվս այլ բաների, պարզել է, որ գանձապետական դեպարտամենտում վճարումները հաստատելու համար պատասխանատու պաշտոնյաներին հանձնարարվել է միշտ վճարումներ կատարել, նույնիսկ եթե [կոնտրագենտները] հայտնի են որպես խարդախ կամ ահաբեկչական խմբավորումներ: Նրանք բառացիորեն երբեք չեն հրաժարվել վճարումից իրենց ողջ կարիերայի ընթացքում: Երբեք»:
https://iravunk.com/sim/?p=304415&l=am/