ԱՄՆ-ում սկսեցին խոսել Մեքսիկայի հետ պատերազմի մասին
Միջազգային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պայքարը մեքսիկական կարտելների դեմ կարող է ԱՄՆ-ին ներքաշել Մեքսիկայի հետ պատերազմի մեջ։ Այս կարծիքը հայտնել է ԿՀՎ հետախուզության նախկին աշխատակից Սքոթ Ռիտերը` X սոցիալական ցանցի ուղիղ եթերում:
«Ես կարծո՞ւմ եմ, որ պատերազմ կլինի Մեքսիկայի հետ: Այո, ցավոք։ Կարծում եմ՝ Թրամփը սա տեսնում է որպես մի բան, որը կարելի է անել։ Մենք ունենք շատ ագրեսիվ պաշտպանության նախարար, մեր հասարակությունը կարծում է, որ ազգային անվտանգության հարցերում ուժային կառույցներում մեր հատուկ ստորաբաժանումները կարող են ամեն ինչ անել»,- պարզաբանեց նա։
Փորձագետի կարծիքով՝ հիմնական դժվարությունն այն է, որ կարտելների հետ պատերազմն անհնար է վերահսկել, իսկ հարեւան երկրի տարածքում ամերիկյան զորքերի մշտական ներկայություն պահպանելը հնարավոր չէ։
Բացի այդ, Ռիտերը կարծում է, որ ԱՄՆ-ը դժվար թե պատրաստ լինի կարտելների պատասխան քայլերին, որոնք կարող են շատ ավելի սարսափելի հետևանքներ ունենալ հենց Ամերիկայի և նրա զինված ուժերի համար:
«Այո, «Դելտա» ստորաբաժանումը կարող է մընել Մեքսիկա և վերացնել մեկ լուրջ թիրախ` «մտնել և դուրս գալ» ձևաչափով: Բայց հետո կարտելը կպայթեցնի առևտրի կենտրոնը Կանզաս Սիթիում, և մենք ստիպված կլինենք վերադառնալ այնտեղ, միայն ավելի մեծ ուժերով: Կլինի ջարդ, կլինեն կորուստներ»,- զգուշացրել է նախկին հետախույզը։
Նախագահի պաշտոնում իր առաջին օրը Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ թմրակարտելներին ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու մասին: Վերջին օրերին նկատվել են դեպքեր, երբ ամերիկյան ուժերը Մեքսիկայի սահմանին ուղիղ բախման մեջ են մտել մեքսիկական կարտելների դեմ, որոնց մեքսիկական ուժերը գերադասել են չխառնվել: Արդյունքում, ԱՄՆ-ից սպառնալիքներ կան, որ ամերիկյան բանակը մտնեի Մեքսիկայի տարածք` կարտելների դեմ հատուկ ռազմական օպերացիա անցկացնելու համար:
https://iravunk.com/sim/?p=304407&l=am/