Կիևը խուճապի մեջ է ԱՄՆ-ի օգնության դադարի պատճառով. Le Monde
Միջազգային
Պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց բոլոր երկրներին ամերիկյան արտաքին օգնության 90 օրով սառեցման մասին։ Այս որոշումը խուճապ է առաջացրել Ուկրաինայում։ Այս մասին գրում է Le Monde-ը:
Ուկրաինացի իրավապաշտպան Ելենա Ռոզվադովսկայան հայտնում է, որ խոսքը ոչ միայն նախագծերի կամ ծրագրերի կասեցման մասին է, այլ նաեւ նրա, որ հարյուրավոր մասնագետների, մարդկանց համար անվճար ծառայություններ և դաշտային թիմեր փակվել են մեկ գիշերվա ընթացքում։
«Իրենց հերթին Ուկրաինայի իշխանություններն ասել են, որ ընդունել են այս նոր մարտահրավերը, բայց միևնույն ժամանակ փորձել են հրապարակայնորեն չքննադատել Թրամփի որոշումը, քանի որ նրա աջակցությունը վճռորոշ է համարվում։
«Բացի անմիջականորեն ծառայություններ մատուցող անձնակազմից, մենք ռիսկի ենք դիմում կորցնելու մեր գործունեությունը ղեկավարելու համար պատասխանատու ադմինիստրատիվ թիմի մի մասը», - ասում է Իվոնա Կոստինան՝ Veteran Hub-ի տնօրենը, կազմակերպություն, որն օգնում է պատերազմի վետերաններին վերաինտեգրվել հասարակությանը»,- գրում է լրատվամիջոցը:
Բացի տարբեր սոցիալական ծրագրերի կասեցումից, իշխանությունները դժգոհեցին նաև իբր անկախ ուկրաինական ԶԼՄ-ների հովանավորության կասեցումից, որոնք երկար ժամանակ սնվում էին ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից տրամադրված միջոցներով` աշխատելով Կիեւի քարոզչամեքենայի օգտին: Հիմա այդ ռեսուրսները պետք է համարել կորած, կամ իշխանական թիմը ստիպված պետք է լինի դրանց վերցնել սեփական ֆինանսավորման տակ, եթե միայն միջոցներ գտնի:
https://iravunk.com/sim/?p=304388&l=am/