ՎԵՐՋԱՊԵՍ, Ի՞ՆՉ Է ԱԼԻԵՎՆ ՈՒԶՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ

Վերլուծություն

­Լավ օ­րից չէ, որ Նի­կո­լը ո­րո­շեց «զադ­նի դնել» հան­րա­յին տրանս­պոր­տի հար­ցով: Պատ­ճա­ռը, թե­րեւս, շատ պարզ է. այն տպա­վո­րութ­յունն է, որ ՔՊ-ում սկսել են դուրս գալ ի­րենց «դինջ» վի­ճա­կից՝ շատ ա­վե­լի պարզ տես­նե­լով, թե ինչ կար­գի ա­տե­լութ­յուն են վա­յե­լում ժո­ղովր­դի մոտ: Եվ մյուս կող­մից, առն­վազն կաս­կա­ծե­լի է դար­ձել այն ա­ջակ­ցութ­յու­նը, ո­րը ստա­նում էին Ա­րեւ­մուտ­քից եւ ո­րի հաշ­վին կա­րո­ղա­նում էին ան­գամ գեր­ցածր վար­կա­նի­շով, մեն­թա­կան ու­ժե­րի ճնշում­նե­րի հաշ­վին դիր­քե­րը պա­հել:

ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ` ԹՐԱՄՓԻ ՀԵՏ ՆԿԱՐՎԵԼՆ Է

Այս ա­մենին գու­մա­րած` եւս մեկ հե­նա­րան կա­րող է փլուզ­վել: Խոս­քը ա­մե­րիկ­յան բյու­ջեի հաշ­վին ֆի­նան­սա­վոր­վող գրան­տա­կեր­նե­րի մա­սին է, ո­րոնք ի սկզբա­նե Նի­կո­լի իշ­խա­նութ­յան գա­լու եւ գո­յա­տեւ­ման կա­րե­ւոր հիմ­քե­րից մեկն են: Հի­մա, երբ ա­մե­րիկ­յան պե­տա­կան ֆի­նան­սա­վո­րու­մը կտրվում է, նաեւ մեծ կաս­կած­նե­րի տակ է դրված ու­ղիղ սո­րո­սա­կան գծով ե­կող ֆի­նան­սա­վոր­ման լի­նել-չլի­նե­լու հար­ցը, ա­մե­րիկ­յան դես­պանն էլ չգի­տես ինչ նոր դիր­քո­րո­շում կու­նե­նա, ե­թե Նի­կո­լի մեն­թե­րը կրկին սկսեն ա­ջու­ձախ ցու­ցա­րար­նե­րին ջար­դուփ­շուր ա­նել, բնա­կա­նա­բար, ա­պա­գան դառ­նում է միան­գա­մայն ա­նո­րոշ: Ու սա, ա­մե­նաան­ցան­կա­լի պա­հին, հաշ­վի առ­նե­լով, որ կտրուկ ա­վե­լա­նում են նաեւ ար­տա­քին ճնշում­նե­րը: Օ­րի­նակ, ե­թե հան­կարծ ար­ցախ­ցի ղե­կա­վա­րութ­յու­նը, ո­րոնց դա­տա­վա­րութ­յունն ըն­թա­նում է Բաք­վում, մի քա­նի «ա­վե­լորդ» բան ա­սի, ա­պա դա, գու­մար­վե­լով ներ­քին թա­լա­նով պայ­մա­նա­վոր­ված՝ հան­րա­յին ներ­կա բուռն ան­հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յա­նը, ի զո­րու կլի­նի հան­րա­յին բուռն գոր­ծըն­թաց­ներ ա­ռա­ջաց­նել: Ու ե­թե չլի­նեն ճնշող մե­խա­նիզմ­նե­րը, ա­պա միան­գա­մից թե ինչ վի­ճա­կում կհայտն­վի նի­կո­լա­կան ողջ ներ­քին խուն­տան, կա­րե­լի է կռա­հել:

Ի­հար­կե, այս ա­մե­նի մա­սին ակ­նարկ կա­րե­լի է հա­մա­րել նաեւ Ա­լե­նին վե­րագր­վող այն բուռն հա­կա­ռու­սա­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ո­րոնց մա­սին այս օ­րե­րին շատ է խոս­վել: Ա­լե­նը, ճիշտ է, փոր­ձում է հեր­քել՝ հաս­կա­նա­լով, որ հե­տե­ւանք­ներ լի­նե­լու են: Բայց այն, որ նա, մի­գու­ցե ա­կա­մա, հայտն­վեց նման վի­ճա­կում, գա­լիս է խո­սե­լու այն մա­սին, որ ծայ­րա­հեղ նյար­դա­յին վի­ճա­կում են եւ սպաս­վող ար­հա­վիր­քի հիմ­նա­կան մե­ղա­վո­րը հա­մա­րում են ռուս­նե­րին. չեն թող­նում, որ Հա­յաս­տա­նը հան­գիստ վի­լա­յե­թաց­նեն: Ի վեր­ջո, ի­րա­կա­նութ­յունն այն է, որ ինչ­քան էլ այս տա­րի­նե­րին հա­կա­ռու­սա­կան քա­րոզ­չութ­յունն են ա­ռաջ տա­նում, ինչ­քան էլ գո­վեր­գում են Ա­րեւ­մուտ­քին, բայց այն, որ ա­մեն ան­գամ Օ­վեր­չու­կը հայ­տա­րա­րում է, թե՝ «ոչ ոք չպետք է պատ­րանք­ներ ու­նե­նա», այ­սինքն, ԵՄ-եք ու­զում, ու­րեմն ԵԱՏՄ-ից դուրս պետք է գաք, միան­գա­մից ջուրն է գցում այդ տա­րի­նե­րի գոր­ծը՝ հան­րա­յին հար­վածն ուղ­ղե­լով նի­կոլ­յան խուն­տա­յին:

­Նի­կո­լը փոր­ձեց Եվ­րո­պա­յից ինչ-որ կոնկ­րետ խոս­տում­ներ ստա­նալ, բայց չստաց­վեց: Հի­մա միակ տար­բե­րակ է հա­մա­րում Թ­րամ­փի հետ լե­զու գտնե­լու փոր­ձը, եւ, ըստ շրջա­նառ­վող լու­րե­րի, ակ­տի­վո­րեն աշ­խա­տում է մոտ օ­րերս Վա­շինգ­տոն այ­ցե­լե­լու եւ Թ­րամ­փի հետ հան­դի­պե­լու ուղ­ղութ­յամբ: Մի­գու­ցե այ­ցե­լի, մի­գու­ցե նաեւ Թրամ­փի հետ նկար­վե­լու ա­ռիթ ու­նե­նա: Բայց այս պա­հին կա­րո՞ղ է կոնկ­րետ արդ­յունք ստա­նալ՝ սա է ամ­բողջ հար­ցը: Ի­րո­ղութ­յունն այն է, որ Ս­պի­տակ տուն մտնե­լուց ի վեր ո´չ Թ­րամ­փը եւ ո´չ­ էլ նրա թի­մը հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յան, այդ թվում՝ Հա­յաս­տա­նի հետ ա­պա­գա հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սով դեռ ռեալ ոչ մի միտք չեն ներ­կա­յաց­րել: Իսկ դա մեկ բան է նշա­նա­կում՝ դեռ չկա ոչ թե նույ­նիսկ հստակ ռազ­մա­վա­րութ­յուն, այլ ան­գամ ընդ­հան­րա­կան պատ­կե­րա­ցում­ներ, թե այս տա­րա­ծաշր­ջա­նում ինչ պատ­կե­րա­ցում­ներ ու­նեն: Ընդ ո­րում, օ­րերս հայտ­նի դար­ձավ, որ ԱՄՆ-ից մեծ թվով հա­յեր են ար­տաքս­վում, ո­րը, թե­րեւս, հեր­թա­կան ակ­նարկն է, որ նի­կոլ­յան Հա­յաս­տա­նի ուղ­ղութ­յամբ Ս­պի­տակ տան տրա­մադ­րութ­յուն­ներն ա­վե­լի շատ բա­ցա­սա­կան դաշ­տում են: Կարճ ա­սած, այն «ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յու­նը», ո­րը ստո­րագ­րել էին Միր­զո­յան Ա­րոն եւ Բ­լին­քե­նը, եւ որն այդ­քան հույ­սեր էր տվել նի­կո­լա­կան­նե­րին, դառ­նում է, Ա­լիե­ւի ա­սա­ծի պես, եւս մեկ թղթի կտոր: Ա­վե­լին, այն կա­րող է նաեւ վնա­սա­կար լի­նել նի­կո­լա­կան թի­մի հա­մար. նոր պետ­քար­տու­ղա­րութ­յու­նը, ո­րը սկսել է ջնջել Բ­լին­քե­նի հետ կապ­ված ա­մեն բան, այդ փաս­տա­թուղ­թը կա­րող է գնա­հա­տել, որ­պես հա­կաթ­րամփ­յան թե­ւի հետ հա­յաս­տան­յան դեռ գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րի ա­մե­նա­սերտ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ա­պա­ցույց՝ բխող հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Իսկ ե­թե Նի­կոլն վերջ­նա­կա­նա­պես հա­մոզ­վի, որ լա­վա­գույն դեպ­քում կա­րող է ար­ժա­նա­նալ Թ­րամ­փի ան­տար­բե­րութ­յա­նը, ա­պա այդ դեպ­քում ստիպ­ված է լի­նե­լու դեմ առ դեմ մնալ այն ի­րո­ղութ­յուն­նե­րի հետ, ո­րոնք ար­դեն պետք է որ շատ պարզ տես­նի:

ԱԼԻԵՎԸ ՈՉ ՄԻ ՆՈՐ ԲԱՆ ՉԱՍԱՑ

­Խոս­քը` մաս­նա­վո­րա­պես Ա­լիե­ւի մա­սին է, ո­րից այս օ­րե­րին հե­տաքր­քիր մե­սիջ­ներ են գա­լիս: Նախ, այն միան­գա­մայն տե­սա­նե­լի ակ­նարկն է, որ Ար­ցա­խի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րութ­յու­նը կա­րող է շատ հե­տաքր­քիր բա­ներ պատ­մել: Իսկ դրան զու­գա­հեռ, Հեյ­դա­րո­վի­չը հնչեց­րեց նաեւ մտքեր, թե ինչ սպա­սե­լիք­ներ ու­նի այս պա­հին Նի­կո­լից:

­Նախ՝ «թղթի կտո­րի» պատ­մութ­յունն է: Հի­շեց­նենք, Ա­լիե­ւը «գրո­շի ար­ժեք չու­նե­ցող թղթի կտոր» է հա­մա­րում «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կը», ո­րը Նի­կոլն ու Ա­րոն «աշ­խար­հում չկա մի եր­կիր, ո­րին այն չներ­կա­յաց­նեն»: Ու ա­սել, թե Ա­լիեւն ինչ-որ նոր ու ար­տա­ռոց բան է ա­սում, սխալ կլի­ներ: Հի­շեց­նենք. հա­զիվ էր Նի­կո­լը խո­սել «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» կոչ­վա­ծի մա­սին, երբ մենք էլ ենք ա­ռիթ ու­նե­ցել ֆիք­սե­լու, որ դա ա­ռանց Ադր­բե­ջա­նի ի­րա­գոր­ծելն անհ­նար է: Այ­սինքն, այդ փաս­տաթուղ­թը, բնա­կա­նա­բար, հիմն­ված է եր­կա­թու­ղա­յին հա­մա­կար­գի վրա, այն դեպ­քում, երբ ան­գամ խորհր­դա­յին ժա­մա­նակ­նե­րում է Հա­յաս­տա­նի հա­մար ա­ռանց­քա­յի­ն ե­ղել Ադր­բե­ջա­նով անց­նող եր­կա­թու­ղին: Դե­պի Ռու­սաս­տան բեռ­նա­յին շարժն ի­րա­կա­նաց­վել է Ադր­բե­ջա­նով, դե­պի Ի­րան՝ Նա­խի­ջե­ւա­նով: Ճիշտ է, կար նաեւ աբ­խա­զա­կան գի­ծը, բայց այն, ե­թե ան­գամ աշ­խա­տի, ա­պա ու­նի փոքր թո­ղու­նա­կութ­յուն եւ ԽՍՀՄ-ի ժա­մա­նակ­նե­րում հիմ­նա­կա­նում նա­խա­տես­ված էր ու­ղե­ւո­րա­փո­խադ­րում­նե­րի հա­մար: Ըստ այդմ, ա­ռանց Ադր­բե­ջա­նի հիմ­նա­կան գծե­րի, ե­թե ան­գամ գոր­ծարկ­վի Գ­յում­րի-­Կարս եր­կա­թու­ղին, ա­պա անհ­րա­ժեշտ քա­նա­կով բեռ­ներ պար­զա­պես չեն կա­րող լի­նել՝ այն լիար­ժեք աշ­խա­տեց­նե­լու հա­մար: Կարճ ա­սած, քիչ թե շատ լուրջ բեռ­նաշր­ջա­նա­ռութ­յան, այ­սինքն, որ «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» տեր­մի­նը գո­նե ա­մոթ չլի­նի օգ­տա­գոր­ծե­լը, պետք է գոր­ծի նախ՝ Ադր­բե­ջա­նից Մեղ­րի, Նա­խի­ջե­ւան, Ե­րասխ, ա­պա նաեւ՝ ոչ հե­ռու ա­պա­գա­յի հա­մար, Ղա­զախ-­Հա­յաս­տան եր­կա­թու­ղի­նե­րը: Այլ տար­բե­րակ պար­զա­պես չկա:

Այս­տեղ, թե­րեւս, նաեւ ֆիք­սենք, որ ան­կախ այն բա­նից, թե ում եւ ինչ սոու­սով են Նի­կոլն ու Ա­րոն փոր­ձում այս «խաչ­մե­րու­կը» հրամց­նել, մեկ է, այն ԱՄՆ-ին եւ Եվ­րո­պա­յին ոչ միայն պետք չէ, այլ առն­վազն Եվ­րո­պա­յի (առաջ­նա­հերթ՝ Բ­րի­տա­նիա­յի) հա­մար ան­ցան­կա­լի է: Պարզ պատ­ճա­ռով. նման նա­խա­գի­ծը բեռ­նա­շար­ժը ա­րեւմտ­յան վե­րահս­կո­ղութ­յան ծո­վա­յի­նից՝ ցա­մա­քա­յին ու­ղի­ներ տե­ղա­փո­խող մի­ջոց է:

Այ­սինքն, Ա­լիե­ւը հենց այդ ակն­հայտ փաստն է ֆիք­սում՝ այդ նա­խա­գիծն «ա­ռանց Ադր­բե­ջա­նի գրո­շի ար­ժեք չու­նի»: Նաեւ, թե ինչ է պետք Ադր­բե­ջա­նին՝ դրա մաս­նակ­ցութ­յան հա­մար. «Ե­թե դուք իս­կա­պես ցան­կա­նում եք ի­րա­կա­նաց­նել այս նա­խա­գի­ծը, ա­պա ա­ռա­ջին հեր­թին պետք է դի­մեք Ադր­բե­ջա­նին… Եվ մեր պայ­ման­ներն ար­դար են՝ հիմն­ված մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի եւ հենց Հա­յաս­տա­նի պար­տա­վո­րութ­յուն­նե­րի վրա»: Թե որ պար­տա­վո­րութ­յուն­նե­րի մա­սին է խոս­քը, նույ­նիսկ են­թադ­րե­լու կա­րիք չկա՝ Ա­լիե­ւը միան­շա­նակ խո­սում է նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի 9-րդ կե­տի մա­սին:

­Նաեւ չմո­ռա­նանք, որ վեր­ջերս Միր­զո­յա­նի՝ Մոսկ­վա կա­տա­րած այ­ցի ժա­մա­նակ նու­յնի մա­սին հեր­թա­կան ան­գամ խո­սեց Լավ­րո­վը՝ Նի­կո­լը պետք է վե­րա­դառ­նա ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի դաշտ:

Այս­պի­սով, Նի­կո­լը նո­րից ստա­ցավ նույն ա­ռա­ջար­կը՝ վե­րա­դառ­նալ Ռու­սաս­տան-Ադր­բե­ջան-­Հա­յաս­տան ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի դաշտ: Ու ե­թե ինչ-որ հրաշ­քով ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս Նի­կո­լը Թ­րամ­փից հա­կա­ռակն ա­նե­լու ու­ղիղ հրա­հանգ չստա­նա, ա­պա նրան այլ տար­բե­րակ կամ է­լի ժա­մա­նակ ձգե­լու հնա­րա­վո­րութ­յուն պար­զա­պես չի մնում:

https://iravunk.com/sim/?p=304284&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան