Պետք է արտաքսել թմրամոլներին և լուրջ առողջական խնդիրներ ունեցող օտարերկացիներին․ Մեդվեդև

Միջազգային

Օտարերկրացիները, ովքեր վարակված են վտանգավոր վարակներով կամ թմրանյութեր են օգտագործում, պետք է անհապաղ արտաքսվեն Ռուսաստանից, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Այս մասին գրում է Ria Novosti-ն։

«Միգրացիայի ոլորտում սուր խնդիրներից մեկը վտանգավոր վարակներով վարակված կամ թմրանյութ օգտագործող օտարերկրացիների հետ կապված իրավիճակն է։ Նրանց պետք է անհապաղ արտաքսել Ռուսաստանից»,- գրել է նա VKontakte սոցիալական ցանցի իր էջում։

Հանդիպման ընթացքում Մեդվեդևը նաև նշել է, որ առանց նման միջոցների անհնար է լիովին ապահովել Ռուսաստանի քաղաքացիների համաճարակաբանական անվտանգությունը և պայքարել թմրամոլության, հանցագործության և այլ վտանգավոր երևույթների դեմ։

Անվտանգության խորհրդի փոխնախագահը նիստում հավելել է, որ գործնականում օրենքով նախատեսված ընթացակարգերը «հաճախ ձգձգվում են, արտաքսման մասին որոշումները երկար ժամանակ են պահանջում և ոչ միշտ են կատարվում»։

«Հաճախ նման մարդիկ թաքնվում են վերահսկողությունից և շարունակում են ապրել մեր երկրում: Ավելին, կան նաև դեպքեր, երբ նման խնդիրներ ունեցող օտարերկրացիներն օրինականացել են և նույնիսկ ստացել մեր երկրի քաղաքացիություն: Սա, իհարկե, զայրույթ է առաջացնում»,- ասել է Մեդվեդևը:

https://iravunk.com/sim/?p=304261&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան