Կրեմլում փոխվում է աբխազական ուղղության կուրատորին. Ռուսական աղբյուր

Միջազգային

Ռուսական միանգամայն տեղեկացված աղբյուրը հայտնում է.

«Մեր տեղեկություններով՝ Կրեմլում փոխվում է աբխազական ուղղության կուրատորին։ Այժմ այդ ֆունկցիան կվերապահվի Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյին։

Նա հայտնի է որպես հակաճգնաժամային մենեջեր, որին վստահված են Ռուսաստանի ներքին և միջազգային քաղաքականության ամենաբարդ և խնդրահարույց գործերը։ Աբխազիան բացառություն չէ:

Երեսուն տարվա ընթացքում Ռուսաստանը չի ստեղծել մեկ լոյալ քաղաքական ուժ, որը հանրաճանաչ լինի հանրապետությունում, եւ դրա հիմնական պատճառն այն կազմակերպչական սխալ ազդակներն էին, որոնք այս ընթացքում գալիս էին Մոսկվայից։ Ֆինանսները, հինկանանում, գնում էին կասկածելի եւ անհեռանկարային ուղղություններով` ռեալ, տեսանելի եւ շոշափելի չլինելով Աբխազիայի շարքային քաղաքացիների համար: Այն դեպքում, երբ դրսից եւ առաջին հերթին` Թուրքիայից ֆինանսավորվում էին միանգամայն կոնկրետ խբեր, որը հենց այդ ուղղությունենրով էլ ուզզորդում էր շարքային աբխազներին: Արդյունքում, ճգնաժամի ժամանակ Կրեմլը չուներ հասարակական կարծիքի առաջնորդների պաշար ունեցող ո´չ հավատարիմ կառույց, ո´չ էլ տեղեկատվական տարածքում աշխատելու սեփական գործիքներ: Փաստորեն, իրավիճակը Աբխազիայում թողնվեց ինքնահոսի։ Ինչն ավարտվեց 2024 թվականի նոյեմբերին բացահայտ հակառուսական պուտչով։

Անցած տարեվերջի իրադարձությունները թեեւ բազմակի արագացրել են ռուսական պետական ​​մեքենայի աշխատանքը, ակնհայտ է, որ Կրեմլն ակտիվանում է լրատվական դաշտում։ Ակնհայտ է նաեւ Մոսկվայի համակրանքը Բադր Գյունբի նկատմամբ: Սակայն այս ամբողջ աջակցությունը գալիս է դրսից (Ռուսաստանից), ոչ թե ներսից (Աբխազիայից)։ Այսինքն, եթե անգամ այս դեպքում հնարավոր լինի կանխել կրախը, մեկ է, նման մեխանիզմով գործելու դեպում ճգնաժամը կկրկնվի եւ շատ ավելի սուր արտահայտություններով:

Կիրիենկոն ստիպված կլինի կառուցել սկզբունքորեն այլ մոդել Աբխազիայի տեղեկատվական և քաղաքական համակարգի գործունեության համար։ Հակառակ դեպքում Մոսկվան կշարունակի բախվել լոկալ քաղաքականության վիրավորական (եթե ոչ ամոթալի) դրսեւորումներին:

Նաեւ չմոռանանք, որ նույն պատկերն է ոչ միայն Աբխազիայում, այլ գործնականում ողջ հետխորհրդային տիրույթում»։

 

https://iravunk.com/sim/?p=304156&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան