Զելենսկին իրավունք չունի որևէ բան ստորագրելու․ Պուտին
Միջազգային
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բանակցություններ կարող են վարվել ցանկացածի հետ, սակայն նրա ոչ լեգիտիմության պատճառով Վլադիմիր Զելենսկին իրավունք չունի որևէ բան ստորագրելու, գրում է Ria Novosti-ն։
«Դուք կարող եք բանակցել ցանկացածի հետ, բայց իր ոչ լեգիտիմության պատճառով նա՝ Զելենսկին, իրավունք չունի որևէ բան ստորագրել»,- ասել է Պուտինը
ՌԴ նախագահը հավելել է, որ եթե կողմերի միջեւ փաստաթղթեր ստորագրվեն, ուկրաինական կողմի ներկայացուցչի լեգիտիմությունը պետք է օրինականորեն հաստատվի։
«Փաստաթղթերի ստորագրման տեսակետից այստեղ, իհարկե, ամեն ինչ պետք է արվի այնպես, որ իրավաբանները մեզ հաստատեն այն մարդկանց օրինականությունը, ովքեր ուկրաինական պետության կողմից լիազորված կլինեն ստորագրել այդ համաձայնագրերը»,- ընդգծել է Պուտինը։
https://iravunk.com/sim/?p=304068&l=am/