Թրամփը պատժում է Թրամփի դեմ քրեական գործերին մասնակցածներին
Միջազգային
Ավելի քան մեկ տասնյակ աշխատակիցներ, ովքեր ներգրավված են Թրամփի դեմ քրեական գործերով, հեռացվել են ԱՄՆ արդարադատության նախարարությունից։ Այս մասին հայտնում է AP News-ը։
«Թրամփի վարչակազմը շարունակում է մաքրել պետական պաշտոնյաներին, որոնք ընկալվում են որպես նախագահին անհավատարիմ»,- գրում են հրատարակության լրագրողները։
Նշվում է, որ աշխատանքից ազատված աշխատակիցներն աշխատել են հատուկ դատախազ Ջեք Սմիթի գրասենյակում, ով զբաղվում էր Դոնալդ Թրամփի դեմ քրեական գործերով։ Հունվարի 12-ին հայտարարվել էր անձամբ հատուկ դատախազի հրաժարականի մասին։
https://iravunk.com/sim/?p=303967&l=am/