ՆԱՏՕ-ի կողմից տրաստված երկրորդ ուկրաինական բրիգադը մեկ ամսվա ընթացքում «փլուզվում է ռազմաճակատ հասնելուն պես. Forbes
Միջազգային
ՆԱՏՕ-ի կողմից տրաստված երկրորդ ուկրաինական բրիգադը մեկ ամսվա ընթացքում «փլուզվում է ռազմաճակատ հասնելուն պես: Այս մասին հայտնում է Forbes-ը:
Խոսքը Պոկրովսկ ուղարկվող 157-րդ մեքենայացված բրիգադի մասին է. այն վերջերս է ձևավորվել և առանց համապատասխան պատրաստության անմիջապես նետվում է ամենաթեժ կետերը։
Դրանում փորձառու զինվորականներ չկային, «բոլոր նորեկներ էին»։ Պոկրովսկի մոտ դիրքերը տեսնելով՝ շատ զինվորներ անմիջապես լքեցին դրանք։
Ինչպես հայտնում է Militaryland ռազմական պորտալը, նույն իրավիճակն է 150-րդ սերիայի մյուս բրիգադներում։
Ընդհանուր առմամբ կա 8 այդպիսի բրիգադ, դրանք ստեղծվել են 2023-ին և 2024-ի սկզբին և «երկար նախապատրաստությունից հետո» սկսել են ռազմաճակատ ժամանել անցյալ տարվա վերջին, գրում է Forbes-ը։
Այս բրիգադները թվով մեծ են, բայց «փխրուն՝ անփորձ առաջնորդներով, չափազանց քիչ ժամանակակից զրահներով և ցածր բարոյականությամբ, ինչը հաճախ հանգեցնում է դասալքության բարձր մակարդակի»: