«Թրամփի գլխավոր թշնամին ԵՄ-ն է»

Միջազգային

Ռուսական միանգամայն տեղեկացված աղբյուրը այս տրամաբանությունն է փոխանցում Թրամփի եւ Եվրոպայի աճող բախումների թեմայով.

«Թրամփիստների և գլոբալիստների առճակատումը ԱՄՆ-ի համար ունի հստակ ուրվագծեր. ԵՄ-ն գլխավոր թշնամին է, ինչպես վերնաշենքը, որը պետք է ոչնչացվի: Թրամփի վարչակազմը սառեցնում է հարաբերությունները Բրյուսելի հետ՝ հօգուտ ԵՄ երկրների հետ անմիջական շփումների։ Այս կերպ Մասկն ու նոր վարչակազմը սինխրոնիզացվում են, ինչը անհանգստություն է առաջացնում ԵՄ պաշտոնյաների մոտ։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Քաջա Կալլասը նույնիսկ «բաց հրավեր» է ուղարկել նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ մասնակցելու ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը, սակայն դեռ պատասխան չի ստացել։ Նաեւ հիշենք, որ Թրամփի երդմնակալությանը հրավիրված չէր ԵՄ ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա, և այնտեղ միակ եվրոպացի առաջնորդը Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին էր։
Politico-ն գրում է. «Սառը ցնցուղ. սա արմատական ​​տեղաշարժ է այն բարեկամական հարաբերություններից, որոնք Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ԵՄ այլ բարձրաստիճան գործիչներ ունեին Բայդենի վարչակազմի հետ»:

Թրամփի թիմի գործողությունները վերլուծելիս ակնհայտ է դառնում, որ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների միջև հարաբերությունների նոր ճարտարապետություն է կառուցվելու, որում իշխանության են գալու աջ քաղաքական գործիչներ»։

Բայց մեկ «աննշան» դետալ այստեղ հաշվի առնենք. եվրոպական աջ քաղաքական դաշտում հիմնականում այն ուժերն են, որ տարիներով խոսում են ԵՄ-ի լուծարման կամ ամենաքիրը` կենտրոնացվածության այն կարգի թուլացման մասին, որ Բրյուսելը որեւէ հնարավորություն չունենա ներկա գերիշխող դիրքերից եվրոպական պետությունների, առաջին հերթի` առաջատարների քաղաքական կամքի վրա ազդելու համար: Կարճ ասած, որ Բրյուսելը վերածվի ընդամենը տեխնիկական հարցեր լուծող մարմնի` եվրոպական երկրներին հետ տալով երբեմնի ողջ քաղաքական ինքնուրույնությունը: Եվ եթե Թրամփը եւս հիմա ցանկանում է Բրյուսելին քշել երկրորդ պլան` ուղիղ համագործակցության մեջ մտնելով եվրոպական երկրների հետ, ապա դա ցույց է տալիս, թե ինչու է շեշտը դրել հենց աջերի վրա: Ընդ որում, դատելով այն հեղինակության սրնթաց ա-ից, որ աջ գաղաձարախոսությունը, ըստ այդմ` նման քաղաքական ուժերն ունեն Եվրոպայում, թերեւս այդ տեկտոնական տեղաշարժը ոչ միայն շատ իրատեսական է, այլ նաեւ` ամենամոտ ժամանակի խնդիր: Խոշոր հաշվով, առաջիկա ամիս ընտրությունենյր են Եվրոպայի առաջատար Գերմանիայում, եւ եթե թրամփականներին հաջողվի այստեղ հասնել հաջողության, շատ արագ դրան կհետեւի աջ իշխանափոխությունների շարան ողջ Եվրոպայով մեկ:

Ի դեպ, այստեղ կարելի է հիշել նաեւ Նիկոլին, որն այս իրավիճակում դեռ աչքը գցում է փլուզվող Եվրոմիության ուղղությամբ, ինչը ոչ միայն Մոսկվայի, այլ նաեւ թրամփականների հետ հարաբերությունները լիովիճ փչացնելու ամենակարճ ուղին է: Ու տեսնես այդ ի՞նչ կոմպրոմատներ է թողել Սորոս պապիկի մոտ, որ հիմա տակից դուրս գալ չի կարող:

 

https://iravunk.com/sim/?p=303946&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան