Անկարայում քննարկվել է Կարսի անցակետի հնարավոր բացումը

Միջազգային

Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորությամբ Անկարայում տեղի է ունեցել հանդիպում:

 

Քըլըչը Թուրքիայի ԱԳՆ Կովկասի և Միջին Ասիայի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Այշե Ուզերի, ԱԳՆ ներկայացուցիչներ Արիֆ Էքմեքչի և Օնդեր Աքգյունի հետ Անկարայում ընդունել է Կարսի առևտրի և արդյունաբերության պալատի կառավարման խորհրդի նախագահ Քադիր Բոզանին, խորհրդի նախագահ Իդրիս Աջային և կառավարման խորհրդի անդամներին։

 

Հանդիպմանը քննարկվել է Կարսում «Արևելյան դարպասներ» սահմանային անցակետի բացումը և տարածաշրջանի դռները բացելու հնարավոր սոցիալ-տնտեսական հետևանքները: 

 

Սերդար Քըլըչը, մանրամասն ներկայացնելով գործընթացը, այն կարևոր է համարել շրջանի ու երկրի համար:

 

Կարսի Առևտրաարդյունաբերական պալատի տնօրենների խորհրդի նախագահ Քադիր Բոզանը հանդիպման ժամանակ իր ելույթում ասել է. «Մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին և կարծում ենք, որ «Արևելյան դարպաս»-ի բացումը Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի միջև խնդիրների վերացումից և կարգավորումից հետո մեծապես կնպաստի ոչ միայն Կարսի, այլև տարածաշրջանի տնտեսական և սոցիալական զարգացմանը»։ 

 

https://iravunk.com/sim/?p=303939&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան