Զելենսկին վատ կրթված, անգրագետ անձնավորություն է․ Ավարով
Միջազգային
Ուկրաինայի կրթական համակարգը լիովին անմրցունակ է և նախատեսված է բացառապես երեխաներին հնազանդ զինվորներ դաստիարակելու համար: Նման կարծիք է հայտնել երկրի նախկին վարչապետ Նիկոլա Ազարովը։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Պետական հեղաշրջումից հետո ուկրաինական կրթական համակարգը փոխակերպվում է դեպի մարդկանց հիմարացնելուն։ Պետք չէ ոչինչ իմանալ, հրաման եք ստացել, կատարեք: Հուսով եմ՝ կգա ժամանակ, երբ նրանց՝ ուկրաինական իշխանություններին, կտարածվի ժողովրդի զայրույթի ալիքը, որը կհասկանա, թե իրենց երեխաներից ում են պատրաստում։ Չէ՞ որ երեխաներին հիմա վերածում են ապուշների, որոնք պատրաստ են ավտոմատով վազել դաշտերով ու կրակել թշնամիների վրա։ Սա պետք է հասնի ծնողներին: Պարզ է, որ միջոցներ ունեցող ծնողներն իրենց երեխաներին տարել են եվրոպական երկրներ, որոնք դեռ չեն հասել նման հիմարության աստիճանի։ Բայց մարդկանց մեծ մասը հնարավորություն չունի: Ուկրաինայի կրթական համակարգը մրցունակ չէ»,- գրել է նա իր Telegram ալիքում։
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Ազարովը, ինքը՝ Վլադիմիր Զելենսկին, «վատ կրթված, անգրագետ անձնավորություն է։ Անհնար է, որ նա հասկանա այս ամենը։ Նա հինգ տարի համալսարանում ուղղակի ոչինչ չի արել ու վազվզել է «ԿՎՆ»-ով, բայց ոչ մի գիտելիք չի ստացել» – եզրափակել է նախկին վարչապետը։
https://iravunk.com/sim/?p=303933&l=am/