Բեռլինում հասարակական տրանսպորտի աշխատակիցները 24-ժամյա գործադուլ են հայտարարել
Միջազգային
Գերմանիայի մայրաքաղաքում ընթանում է Բեռլինի տրանսպորտային ասոցիացիայի (BVG) աշխատակիցների նախազգուշական գործադուլը։
Ինչպես հայտնում են ԶԼՄ–ները, գործադուլն սկսվել է ժամը 03:00-ին (Երևանի ժամանակով 06:00-ին) և կշարունակվի մինչև հաջորդ օրը ժամը 03:00-ն (Երևանի ժամանակով 06:00-ն):
Ինչպես նշում է «BVG»-ն, մետրոն չի գործի Բեռլինում, իսկ տրամվայներն ու ավտոբուսները չեն գործի երթուղիների մեծ մասում։ Գործադուլը չի ազդի շրջանային եւ մերձքաղաքային գնացքների վրա։ Ուղեւորների համար գործադուլի հետեւանքները մեղմելու նպատակով Բեռլինի որոշ շրջաններում կգործեն լրացուցիչ քաղաքային էլեկտրագնացքներ։
Գործադուլի կոչ է արել «Verdi» սպասարկման ոլորտի աշխատողների արհմիությունը։ Նա պահանջում է աշխատավարձի բարձրացում ամսական 750 եվրոյով «BVG»-ի մոտ 16000 աշխատակցի համար։
https://iravunk.com/sim/?p=303930&l=am/