USAID-ն հրաման է ստացել` դադարեցնել բոլոր ծրագրերն ու ծախսերը Ուկրաինայում
Միջազգային
ԱՄՆ ՄԶԳ-ն` USAID-ն հրաման է ստացել` դադարեցնել բոլոր ծրագրերն ու ծախսերը Ուկրաինայում:
Հրամանը տրամադրվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջոցով աջակցության ծրագրերի շրջանակներում, գրում է Suspilne հրատարակությունը։
USAID-ի մամուլի ծառայությունը մինչ այժմ հրաժարվել է ուղղակիորեն պատասխանել օգնության կասեցմանը վերաբերող հարցերին՝ ուղղելով հարցումները ԱՄՆ Պետդեպարտամենտին:
Ավելի վաղ Թրամփը 90 օրով դադարեցրել էր օգնությունն այլ երկրներին՝ գնահատելու համար, թե որքանով են նման գործողությունները համապատասխանում ԱՄՆ շահերին։ USAID-ի իրականացվող ծրագրերի դադարի մասին հետարարել է նաեւ Պետդեպարտամենտը:
Նաեւ չմոռանանք, որ USAID-ի գծով Հայաստանը եւս պետք է ստանար 250 միլիոն դոլար, եւ այդ ծրագիրը եւս, ըստ ամենայնի, կասեցված է, թեեւ մեր տեղական իշխանություններից մեկնաբանություն այդպես էլ չկա:
https://iravunk.com/sim/?p=303875&l=am/