Բրիտանիայում Մասկի աջակցությունը ստացած ուժն առաջին տեղում է
Միջազգային
Բրիտանիայում Ֆարաջի կուսակցությունը, որին օրերս աջակցություն հայտնեց Մասկը, ինչը ենթադրում է նաեւ աջակցություն Թրամփի կողմից, վարկանիշի կտրուկ աճ է գրանցել։ Ավանդական Լեյբորիստական և Պահպանողական կուսակցությունները իրենց տեղը զիջում են նոր Ռեֆորմիստական կուսակցությանը, որը կարող է նաև ստանալ վարչապետի աթոռը։ Նրա առաջնորդ Նայջել Ֆարաջը Թրամփի կողմնակիցն է։
Իրավիճակը զարգանում է նույնիսկ ավելի արագ, քան սպասելի էր։ Բողոքի պոտենցիալը (ամբողջ համակարգի դեմ) կտրուկ բյուրեղացավ ընդդիմության տոկոսի մեջ, հենց որ ստացավ հեղինակավոր աջակցություն՝ ի դեմս Մասկի։ Իսկ այս տոկոսները գալիս են հուշելու, որ Բրիտանիա կառավարման դասական` լեյբորիստ-պահպանողական մոդելը փլուզվում է:
https://iravunk.com/sim/?p=303864&l=am/