Ուկրաինացի փախստականներին արգելվել է մուտք գործել ԱՄՆ. New York Time
Միջազգային
ԱՄՆ-ն դադարեցրել է ծրագրերը, որոնք ուկրաինացիներին թույլ են տվել ժամանակավորապես մնալ երկրում, գրում է New York Times-ը։
Դրանք ներառում էին «Միավորվելով Ուկրաինայի համար» ծրագիրը, որը թույլ էր տալիս ուկրաինացիներին մուտք գործել ԱՄՆ, եթե նրանք ֆինանսական հովանավորներ ունենային: 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ ավելի քան 150,000 ուկրաինացիներ մուտք են գործել այս ծրագրի շրջանակներում։
Նոր հրահանգը պահանջում է անհապաղ դադարեցնել միգրանտների կողմից ներկայացված դիմումների վերաբերյալ «վերջնական որոշումների» ընդունումը: