ԱՄՆ նախագահի որոշմամբ՝ 90 օրով դադարեցվել են մատակարարումները Ուկրաինային

Միջազգային

Պետդեպը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ՝ 90 օրով դադարեցրել է արտասահմանյան օգնությունը, այդ թվում՝ մատակարարումները Ուկրաինային, հաղորդում է Politico-ն։ Որոշումը չի վերաբերում Իսրայելին և Եգիպտոսին։

Reuters-ն իր հերթին հայտնում է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն սառեցրել է Ուկրաինային աջակցելու ծրագրերը։

Պետդեպարտամենտի որոշման մեջ ասվում է, որ այն ուժի մեջ է մտնում անմիջապես, բարձրաստիճան պաշտոնյաները «կապահովեն, որ օրենքով թույլատրված առավելագույն չափով նոր պարտավորություններ չկատարվեն արտաքին օգնության համար», քանի դեռ Ռուբիոն որոշում չի կայացրել վերանայումից հետո:

USAID-ի պաշտոնյան, ով խնդրել է անանուն մնալ, Reuters-ին ասել է, որ Ուկրաինայում նախագծերի համար պատասխանատուներին ասվել է դադարեցնել բոլոր աշխատանքները: Սառեցված նախագծերի թվում են աջակցությունը դպրոցներին և առողջապահական օգնությունը, ներառյալ մայրերին շտապ օգնությունը և երեխաների պատվաստումը:

Հիշեցնենք՝ հունվարի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել օգնության բոլոր ծրագրերը 90 օրով ժամանակավորապես դադարեցնելու մասին: Այդ ժամանակ փաստաթղթից պարզ չէր, թե արդյոք այն կազդի Ուկրաինային արդեն հատկացված միջոցների կամ օգնության վրա՝ հաշվի առնելով, որ դաշնային կառավարության բյուջեն սահմանում է ԱՄՆ Կոնգրեսը։  Ծրագրերը շարունակելու, փոփոխելու կամ դադարեցնելու մասին հետագա որոշումները կկայացվեն ստուգումից հետո, որի արդյունքները ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կներկայացնի 85 օրից:
https://iravunk.com/sim/?p=303760&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան