«Փաստ». Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով
Միջազգային
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանի իշխանությունը Հայաստանի հասարակության համար... ոչ միայն պատուհաս է, այլև շատ թանկ «հաճույք»: Եվ թող առաջինը ջրի դատարկ շիշ նետի նվաստիս վրա նա, ով կասի, թե այդպես չէ: Ինչպե՞ս թե՝ «այդպես չէ»: Մեզանից ո՞վ չի երազել ապրել հեքիաթային պայմաններում: Խնդրեմ, Հայաստանի իրականությունը մի՞թե հեքիաթային իրականություն չէ: Ուզո՞ւմ ես՝ «Քաջ Նազարն» է, աջ ես թեքվում՝ «Անբան Հուռին», ձախ ես թեքվում՝ «Կացին ախպերը», հետ ես նայում՝ «Անխելք մարդը», ու այդպես շարունակ:
Չէ, լուրջ, երբ լսում ես Նիկոլ Փաշինյանին, նրա մերձավորներին, թիմակիցներին, կարկառուն ու ոչ այնքան կարկառուն քպականներին, բոլորը միաբերան հենց այն են ասում, թե պետք է այս ու այն վճարել, նորանոր հարկերը պետք է վճարել, բարեկամիդ փոխանցում անելու համար էլ պիտի հարկ վճարել, պետք է կարմիր գծերի համար վճարել, կապույտ գծերի համար էլ, իսկ սայլավարձը, կներեք, ուղեվարձը պետք է երեք անգամ թանկանա: Դե, քաղաքացին վաղուց «տուգանքի մատերիալ» է:
Գիտեք, ինչ-որ տեղ չեն կեղծում: Նույնիսկ շատ ճիշտ են ասում: Իրենք ուզում են, որ «հպարտ քաղաքացիները» վճարեն, որպեսզի իրենք՝ փաշինյանական իշխանավորները, լավ ապրեն: Իսկ թե ինչ կլինի «հպարտ քաղաքացիների» հետ, դա արդեն, կներեք, Փաշինյանին ու քպականներին չի հետաքրքրում:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=303750&l=am/