Ուկրաինայում պատերազմից հնարավոր էր խուսափել․ Կոբախիձե
Միջազգային
Ուկրաինայում ռազմական հակամարտությունը, ինչպես 2008-ին Հարավային Օսիայում, կարելի էր խուսափել, բայց դրանք սանձազերծվեցին համաշխարհային պատերազմով շահագրգռված ուժերի կողմից: Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք երկար ժամանակ ասում էինք, որ Ուկրաինայում պատերազմից կարելի էր խուսափել, բայց, ցավոք, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, և դա կործանարար արդյունքներ բերեց մեր բարեկամ երկրի՝ Ուկրաինայի համար: Այսպես կոչված «խորը պետություն»-ը գլոբալ պատերազմի կուսակցությունը, ամեն ինչ արեց, որպեսզի Ուկրաինայում պատերազմը տեղի ունենա»,- ասել է Կոբախիձեն։
Վրաստանի կառավարության ղեկավարը նաեւ հավելել է, որ 2008 թվականին Հարավային Օսիայում պատերազմից կարելի էր խուսափել, սակայն դա նույնպես տեղի չունեցավ։
https://iravunk.com/sim/?p=303698&l=am/