ՆԻԿՈԼԸ ԴԱՎՈՍ ԳՆԱՑ ՆՈՐ ԵՐԴՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԼԻԲԵՐԱՍՏՆԵՐԻՆ ՀՐԱԺԵՇՏ ՏԱԼՈՒ

Վերլուծություն

­Նի­կոլ Փա­շին­յա­նը ե­րեկ մեկ­նեց Դա­վոս, որ­տեղ էր նաեւ Իլ­համ Ա­լիե­ւը: Ինչ շփում­ներ նրանք այն­տեղ ու­նե­ցան, դա դեռ հար­ցի մի կողմն է: Մինչ այդ՝ խո­շոր հաշ­վով ա­վե­լի կա­րե­ւոր հարց է բուն փաս­տը՝ ին­չու նրանք մեկ­նե­ցին Դա­վոս:

ԻՆՉՈ՞Ւ ԴԱՎՈՍ

­Թե այս պա­հին ինչ է տե­ղի ու­նե­նում Դա­վո­սում, դժվար չէ հաս­կա­նալ: Դա­վո­սի հա­մաշ­խար­հա­յին տնտե­սա­կան ֆո­րում կոչ­վա­ծը, ընդ­հան­րա­կան ի­մաս­տով, ուլտ­րա­լի­բե­րալ հա­մա­կար­գի գլխա­վոր տնտե­սա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րից մեկն է, որ­տեղ հա­վաք­վում, փոր­ձում են ինչ-ինչ ընդ­հան­րա­կան ո­րո­շում­ներ կա­յաց­նել: Սա­կայն կոնկ­րետ դեպ­քում այս հա­վա­քը մյուս­նե­րից նկա­տե­լիո­րեն տար­բեր­վում է: Այն ա­ռու­մով, որ այս հեր­թա­կան ֆո­րու­մում հիմ­նա­կա­նում հա­վաք­վել են եվ­րո­պա­կան լի­բե­րաստ­նե­րը՝ փոր­ձե­լով ինչ-որ ընդ­հան­րա­կան եզ­րա­կա­ցութ­յան գալ, թե ինչ են ա­նում ոչ թե Ռու­սաս­տա­նի կամ Չի­նաս­տա­նի դեմ, այլ՝ սե­փա­կան թիվ 1 դաշ­նակ­ցի՝ թրամ­փա­կան ԱՄՆ-ի: Իսկ ա­հա Նի­կո­լի հա­մար ներ­կա փու­լում ա­ռաջ­նա­յին կա­րե­ւո­րութ­յան հարց է՝ հաս­կա­նալ, թե դե­պի ուր է գնում գլո­բալ ի­րա­վի­ճա­կը, այ­սինքն՝ ինչ­պես կա­րող է այս նոր պայ­ման­նե­րում ոչ թե նույ­նիսկ ինչ-որ ուղ­ղութ­յամբ շարժ­վել, այլ պար­զա­պես գո­յա­տե­ւել: Ա­լիե­ւի հա­մար եւս, թեեւ ոչ նույն սրութ­յամբ, բայց այդ հար­ցը կա՝ ինչ է փոխ­վում աշ­խար­հում, ով­քեր են լի­նե­լու «թամ­բին», ըստ այդմ՝ ինչ կուր­սով կա­րող է ա­ռաջ գնալ:

Ա­լիե­ւին դեռ կհաս­նենք: Իսկ մինչ այդ, նկա­տենք, որ Նի­կոլն ար­դեն իսկ ո­րո­շա­կի տագ­նա­պա­հա­րույց մե­սիջ­ներ ստա­նում է: Այ­սինքն, ե­թե մինչ այս նա սո­վոր էր գործ ու­նե­նալ ա­րեւմտ­յան մեկ հա­մա­կար­գի հետ, որ­տեղ հիմ­նա­կան ո­րո­շում­նե­րը գա­լիս էին Վա­շինգ­տո­նից եւ Բր­յու­սե­լի կամ եվ­րո­պա­կան ա­ռան­ձին կու­րա­տոր երկր­նե­րի (ա­ռա­ջին հեր­թին՝ Ֆ­րան­սիա­յի) մի­ջո­ցով կամ ու­ղիղ հրա­հանգ­նե­րի տես­քով գոր­ծադր­վում հա­յաս­տան­յան (ոչ միայն) ուղ­ղութ­յամբ, այ­սինքն, պետք էր կողմ­նո­րոշ­վել Ռու­սաս­տան կամ ընդ­հան­րա­կան Ա­րեւ­մուտք տի­րույ­թում, ա­պա հի­մա այդ մե­խա­նիզմն առն­վազն ա­նո­րոշ է դար­ձել: Այն է՝ ար­դեն գործ­նա­կա­նում չկա այդ միաս­նա­կան Ա­րեւ­մուտք աս­վա­ծը, էլ չա­սած, այդ տրոհ­ված Ա­րեւ­մուտ­քի եր­կու մա­սե­րը կա­րող են ի­րար հետ ա­մե­նա­սուր հա­կա­սութ­յան մեջ մտնել: Չ­նա­յած, կա նաեւ Ա­րեւ­մուտ­քի միաս­նա­կա­նութ­յան վե­րա­կանգն­ման տար­բե­րակ: Սա­կայն միակ ռեալ մի­ջոցն այս պա­հին այն է, որ Եվ­րո­պան գե­րիշ­խող ուլտ­րա­լի­բե­րա­լիզ­մից ա­րագ անց­ում կա­տա­րի թրամ­փիզ­մի պահ­պա­նո­ղա­կան ուղ­ղութ­յան: Դա­տե­լով ներ­կա­յիս տա­րաբ­նույթ մե­սիջ­նե­րից` ա­մեն ինչ հենց դրան էլ կա­րող է գնալ: Սա­կայն խոս­քը ժա­մա­նա­կա­տար գոր­ծըն­թա­ցի մա­սին է, հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ ուլտ­րա­լի­բե­րալ հա­մա­կար­գը հենց այն­պես դիր­քե­րը չի հանձ­նի: Թե ուր կտա­նի այդ պայ­քա­րը, դա եւս ա­պա­գա­յի հարց է, թող­նենք մի կողմ: Ա­ռա­վել եւս, որ Նի­կո­լի հա­մար հար­ցա­կա­նը հի­մա սա է. նա, լի­նե­լով ուլտ­րա­լի­բե­րա­լիզ­մի թե­կու­զեւ շատ փոքր, բայց ինչ-որ դե­տալ, հի­մա պետք է նախ՝ կողմ­նո­րոշ­վի ա­րեւմտ­յան այդ եր­կու թեւե­րի մեջ դիր­քա­վոր­ման հար­ցում, ընդ ո­րում, հաշ­վի առ­նե­լով, որ ոչ մի տեղ չի ան­հե­տա­ցել նաեւ Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում դիր­քա­վոր­ման հար­ցը:

ԻՆՉ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ՈՒՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԸ

Այս­պի­սով, երբ Միր­զո­յան Ա­րա­րա­տը մոտ եր­կամ­յա ընդ­մի­ջու­մից հե­տո վա­զում է Լավ­րո­վի հետ հան­դիպ­ման, նրան հրա­վի­րում է Հա­յաս­տան, հետն էլ Տ­րետ­յա­կով­յան պատ­կե­րաս­րա­հում տկլոր կա­նանց պատ­կեր­նե­րով է հիա­նում, ու ան­մի­ջա­պես էլ Նի­կոլն էլ իր հեր­թին է վա­զում Դա­վոս, ա­պա դա ար­դեն իսկ վկա­յում է, որ հա­յաս­տան­յան իշ­խա­նա­կան վեր­նա­խա­վը փոր­ձում է հաս­կա­նալ, թե այդ հնա­րա­վոր ե­րեք ուղ­ղութ­յուն­նե­րի՝ թրամփ­յան եւ լի­բե­րալ ա­րեւ­մուտք­նե­րի եւ Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում ինչ դիր­քում է ոչ թե պար­զա­պես ցան­կա­նում, այլ կա­րող է հայտն­վել: Ն­կա­տի ու­նենք, որ կան նաեւ մի շարք էա­կան գոր­ծոն­ներ, ո­րոնք Նի­կո­լի ու­զել-չու­զե­լը կա­րող են եր­րորդ-չոր­րոր­դա­կան պլան մղել:

­Նախ, Նի­կո­լը, ի­հար­կե, չի կա­րող իր հաշ­վարկ­նե­րից դուրս թող­նել, որ նրա թի­մի մի շարք կար­կա­ռուն դեմ­քեր ե­ղել եւ մնում են ուլտ­րա­լի­բե­րալ­նե­րի ու­ղիղ մանկ­լա­վիկ­նե­րը, եւ այդ ֆունկ­ցիան չեն փո­խի կամ չեն կա­րող փո­խել ան­գամ թրամ­փիզ­մի գոր­ծո­նի ի հայտ գա­լուց հե­տո: Ըստ այդմ, բո­լոր ջան­քե­րը կներդ­նեն Նի­կո­լին ուլտ­րա­լի­բե­րալ թե­ւում պա­հե­լու հա­մար: Ա­ռա­վել եւս, որ թրամ­փա­կան թե­ւից գո­նե այս պա­հին միայն մռայլ մե­սիջ­ներ են գա­լիս: Սկ­սած Նի­կո­լին ոչ մի կերպ ի­նա­գու­րա­ցիա­յին չթող­նե­լուց, վեր­ջաց­րած օ­տա­րերկր­յա ֆի­նան­սա­վո­րու­մը կանգ­նեց­նե­լու Թ­րամ­փի ո­րո­շու­մով: Դա, հաս­կա­նա­լի է, ա­ռա­ջին հեր­թին Ուկ­րաի­նա­յին է վե­րա­բե­րում: Բայց չմո­ռա­նանք, որ ԱՄՆ-ի հա­մար «օ­տա­րերկր­յա ֆի­նան­սա­վո­րում» աս­վա­ծը նշա­նա­կում է ա­մե­րիկ­յան բյու­ջեից բո­լոր երկր­նե­րին տրվող գու­մար­նե­րը: Օ­րի­նակ, ե­թե դեռ ան­ցած աշ­նա­նը մեծ ո­գե­ւո­րութ­յամբ հայ­տա­րա­րե­ցին Հա­յաս­տա­նի «դե­մոկ­րա­տիա­յին» USAID-ի մի­ջո­ցով տրվող 120 մի­լիո­նը 250 մի­լիոն դո­լա­րի հասց­նե­լու մա­սին, ա­պա հի­մա դա եւս թրամփ­յան ար­գե­լա­փա­կում­նե­րի տակ է մնա­լու:

­Բայց ա­մե­նա­մեծ հար­ցը, ի­հար­կե, մնում է այն, որ Թ­րամ­փը կա­րող է ու­ղիղ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի գնալ Մոսկ­վա­յի հետ, եւ դա, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, նաեւ հա­րավ­կով­կաս­յան հար­թա­կին է վե­րա­բեր­ե­լու: Արդ­յուն­քում, ե­թե Նի­կո­լի ընտ­րութ­յու­նը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, կանգ առ­նի ուլտ­րա­լի­բե­րալ ուղ­ղութ­յան վրա, ա­պա դա նրան կա­րող է դնել ինչ­պես Մոսկ­վա­յի, այն­պես էլ՝ Վա­շինգ­տո­նի հար­ված­նե­րի տակ:

Չ­նա­յած, այդ ա­մե­նա­հա­վա­նա­կան ի­րա­վի­ճա­կում Նի­կո­լին ար­դեն ընտ­րե­լու բան էլ չի մնում, եւ Լավ­րո­վին Հա­յաս­տան հրա­վի­րելն այդ տե­սանկ­յու­նից ար­դեն ա­վե­լի նման­վում է դիր­քա­վոր­ման: Մի­գու­ցե մինչ այդ նաեւ ԵՄ-ի ան­դա­մակ­ցութ­յան թե­ման դնեն խորհր­դա­րա­նի օ­րա­կարգ, եւ ե­թե այն տա­պալ­վի, ա­պա Նի­կո­լը միայն կա­րող է հու­սա­հատ տես­քով ձեռ­քե­րը պար­զել, թե ինչ կա­րող եմ ա­նել, այս­պես ո­րո­շե­ցին:

ԱԼԻԵՎԸ ԿԱՐԾԵՍ ԹԵ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ Է

Չ­նա­յած, ե­թե ի­րոք բա­նը հաս­նի Պու­տին-Թ­րամփ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րին, այդ դեպ­քում նաեւ Ա­լիեւն ա­ռանձ­նա­պես ա­նե­լու բան չու­նի: Չ­մո­ռա­նանք, մինչ Թ­րամ­փի երդմ­նա­կա­լութ­յու­նը ստո­րագր­ված ռուս-ի­րա­նա­կան հա­մա­ձայ­նագ­րով պարզ հռչակ­վում է, որ Մոսկ­վան հա­րավ­կով­կաս­յան ու­ղին տես­նում է` որ­պես իր կեն­սա­կան հե­տաքրք­րութ­յուն­նե­րի գո­տի: Իսկ այն, որ գո­նե այս պա­հին Թ­րամ­փից այլ ռեակցիա չկա, իր հեր­թին է սկսում ակ­նար­կել, որ նա դա պար­զա­պես ըն­դու­նել է ի գի­տութ­յուն:

Այն, որ այս փու­լում Ա­լիե­ւը կտրուկ ակտի­վաց­րել է ի­րա­նա­կան ուղ­ղութ­յամբ կուր­սը, թե­րեւս իր հեր­թին է խո­սում այն մա­սին, որ Բաք­վում հենց այդ­պես էլ ըն­կա­լում են ի­րա­վի­ճա­կը, եւ հի­մա կփոր­ձեն դրա­նից ա­ռա­վե­լա­գույնս օ­գուտ ստա­նալ: Այս­պես, այն, որ ռուս-ի­րա­նա­կան հա­մա­ձայ­նա­գի­րը հիմ­նա­կան լո­գիս­տիկ ու­ղի է դի­տար­կում հենց Ադր­բե­ջա­նը, մի կող­մից, ար­դեն իսկ պարզ ցու­ցիչ է, որ Նի­կո­լը հեր­թա­կան խո­շոր վնասն է հասց­րել Հա­յաս­տա­նին: Եվ մյուս կող­մից, երբ այս օ­րե­րին Ա­լիեւն ակ­տի­վո­րեն գո­վազ­դում է, թե ինչ մեծ աշ­խու­ժութ­յուն կա այդ լո­գիս­տիկ ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման ուղ­ղութ­յամբ, դա ար­դեն պարզ խո­սում է նաեւ նրա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քո­րոշ­ման մա­սին:

­Ճիշտ է, բրի­տա­նա­ցի­նե­րը դեռ շա­րու­նա­կում են փոր­ձե­րը՝ Ադր­բե­ջա­նին կոշտ հա­կա­ռու­սա­կան դաշտ տա­նե­լու ուղ­ղութ­յամբ: Այդ թվում, կոր­ծան­ված ադր­բե­ջա­նա­կան ինք­նա­թի­ռի պատ­մութ­յու­նով: Հի­մա էլ Ադր­բե­ջա­նում Ուկ­րաի­նա­յի դես­պա­նութ­յան մի­ջո­ցով քա­րո­զում են այն թե­զը, թե՝ Ուկ­րաի­նան եւ Ադր­բե­ջանն ա­մե­նա­ջերմ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կեր­ներ են՝ ընդ­հա­նուր նպա­տակ­նե­րով եւ շա­հե­րով: Բայց հենց ի­րա­նա­կան ուղ­ղութ­յամբ ներ­կա ակ­տի­վութ­յունն է հու­շում, որ այդ փոր­ձե­րը դար­ձել են բա­վա­կա­նին թույլ եւ հա­զիվ թե աշ­խա­տեն: Այս­պես, նախ Ի­րանն ու Ադր­բե­ջա­նը հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հու­շագ­րեր ստո­րագ­րե­ցին նավ­թի, գա­զի, տրանս­պոր­տի ո­լոր­տում գոր­ծակ­ցութ­յան մա­սին: Դ­րան զու­գա­հեռ, Ի­րա­նում էր փոխ­վար­չա­պետ Շա­հին Մուս­տա­ֆա­եւի գլխա­վո­րած պատ­վի­րա­կութ­յու­նը, ո­րին ըն­դու­նե­ցին բարձ­րա­գույն խորհր­դի քար­տու­ղա­րի եւ նա­խա­գա­հի մա­կար­դա­կով: Վեր­ջա­պես, այս ա­մե­նի հա­մա­տեքս­տում ի­րա­նա­կան տար­բեր աղբ­յուր­նե­ր ակ­տի­վո­րեն խո­սում եւ փաս­տեր են հրա­պա­րա­կում Ի­րան-Ադր­բե­ջան կո­մու­նի­կա­ցիա­նե­րի կա­ռուց­ման ակ­տիվ աշ­խա­տանք­նե­րից, ին­չը ա­մեն մի այ­ցե­լութ­յու­նից եւ հու­շագ­րից էլ պեր­ճա­խոս է:

https://iravunk.com/sim/?p=303696&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան