Թրամփը, չնայած Պուտինին ուղղված իր վերջնագրային հայտարարություններին, լծակ չունի. The Hill
Միջազգային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ մի լծակ չունի ո´չ Ռուսաստանի, ո´չ էլ Ուկրաինայի վրա՝ չնայած պաշտոնը ստանձնելուց հետո Վլադիմիր Պուտինին ուղղված իր վերջնագրային հայտարարություններին, գրում է The Hill թերթը։
«Իրականությունն այն է, որ Թրամփն այս հակամարտությունում ոչ մի կողմի վրա մեծ լծակներ չունի, Միացյալ Նահանգներն ընդհանրապես չունի», - ասվում է հոդվածում:
Օրարս Թրամփը հայտարարել էր, որ չի ցանկանում վնասել Ռուսաստանին և կոչ է արել դադարեցնել հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում՝ սպառնալով նոր պատժամիջոցներ և մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ մտնող բոլոր ռուսական ապրանքների վրա։
Պետդուման մեկնաբանել է ԱՄՆ նախագահի խոսքերը՝ նշելով, որ նա սխալ ու փակուղային ռազմավարություն է ընտրել, եթե որոշել է վերջնագրերով խոսել Ռուսաստանի հետ։
Իհարկե, ԱՄՆ-ն արդեն իսկ ՌԴ-ի հանդեպ այնքան պատժամիջոցներ է սահմանել, որ այլեւս չունի լծակներ ազդեցությնա համար: Բայց ասել, թե Ուկրաինայի վրա էլ չունի, որի հիմնական ֆինանսավորող-զինողն է, այդպես չէ:
https://iravunk.com/sim/?p=303695&l=am/