Նախորդ տարին բարդ էր Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունների համար․ Լավրով
Միջազգային
Երևանը Մոսկվայի բնական ռազմավարական գործընկերն է և դաշնակիցը, որը շահագրգռված է բարիդրացիական հարաբերությունների զարգացմամբ։ Այս մասին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների բացման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Նախորդ տարին հեշտ չէր երկկողմ հարաբերությունների համար։ Մենք այսօր պատրաստ ենք անկեղծորեն քննարկել այն մթնոլորտի ոգով, որին աջակցում են մեր ղեկավարները՝ նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրակարգային բոլոր հարցերը, որոնք կարևոր են ձեզ համար, կարևոր՝ Ռուսաստանի Դաշնության համար։ Վստահ եմ, որ մենք այժմ կառուցողականորեն կդիտարկենք առկա բոլոր խնդիրները։ Մենք միշտ գնահատել և շարունակում ենք արժևորել եղբայրական կապերը հայ ժողովրդի, Հայաստանի՝ մեր բնական ռազմավարական գործընկերոջ, մեր դաշնակցի հետ»,- ասել է Լավրովը։
https://iravunk.com/sim/?p=303428&l=am/