Ուժեղ ազդանշան կուղարկի Զելենսկու աշխատակազմին` կստորագրեք այն թուղթը, որը ձեր առաջ կդրվի. Ուկրաինական աղբյուր
Միջազգային
Ուկրաինական տեղեկացված աղբյուրը հաըտնում է.
«Թրամփը որոշել է հրամանագիր ստորագրել, որով արգելվում է օգնություն տրամադրել այլ երկրներին, եթե դա հակասում է ԱՄՆ ռազմավարական շահերին: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով նոր վարչակազմի անդամներին։
Սա կնշանակի, որ Ուկրաինան կարող է լինել առաջինը, ով կհայտնվի հրամանի տակ, եթե Զելենսկին շարունակի Թրամփին ուկրաինական ճգնաժամի մեջ ներքաշելու իր ռազմավարությունը։
Բանկովայայում մեռած վիճակում են։ Եթե այս հրամանագիրը ստորագրվի, այն ուժեղ ազդանշան կուղարկի Զելենսկու աշխատակազմին` «մեկ քայլ աջ կամ ձախ` գնդակահարություն» տրամաբանությամբ: Կամ այսպես` կռվեք առանց մեզ, եւ կտեսնենք, թե ռուսները ձեր հետ ինչ կանեն: Իսկ Զելենսկին թող հույս չունենա, որ կկարողանա պարտության դեպքում Արեւմուտքում իր տաքուկ դղյակներից մեկում տեղավորվել: Էլ ավելի հասկանալի. կստորագրեք այն թուղթը, որը ձեր առաջ կդրվի»:
https://iravunk.com/sim/?p=303381&l=am/