Բայդենը հրաժեշտի նամակ է թողնելու Թրամփին․ CNN
Միջազգային
ԱՄՆ-ի հեռացող նախագահ Ջո Բայդենը ծրագրում է հաստատված ավանդույթի համաձայն հրաժեշտի նամակ թողնել իր իրավահաջորդ Դոնալդ Թրամփին։ Այս մասին հայտնում է CNN-ը։
«Նախագահ Ջո Բայդենը, նախքան պաշտոնը վերջնականապես լքելը, ծրագրում է նամակ գրել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին»,- ասվում է հոդվածում։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ժամանակակից ավանդույթը ենթադրում է, որ հեռացող առաջնորդը նամակ է թողնում հաջորդ առաջնորդին Օվալաձև աշխատասենյակում։ Նշվում է, որ Թրամփը գրություն է թողել նաև Բայդենին, երբ նա լքել է պաշտոնը 2021 թվականին։ Նշվում է, որ հաղորդագրության բովանդակությունը երբեք չի բացահայտվել, սակայն CNN-ի աղբյուրը Թրամփի նամակն անվանել է «շատ առատաձեռն»։
https://iravunk.com/sim/?p=303333&l=am/