Ռուս-իրանական համաձայնագրում ռազմական գործակցության հարցը մի փոքր մեղմվել է Թրամփից եկած ազդակների արդյունքում. Ռուսական աղբյուր

Միջազգային

Ռուսական տեղեկացված աղբյուրը հայտնում է, որ ռուս-իրանական ռազմավարական համաձայնագրում կողմերից մեկի ավտոմատ ռազմական միջամտություն մյուսի մոտ առաջացող հակամարտության դեպքում մի փոքր մեղմվել է երկկողմ պայմանավորվածությամբ` ԱՄՆ-ից եկած ազդակները հաշվի առնելով։

«Նախ, Ռուսաստանն այս փուլում պատրաստ չէ ներգրավվել պոտենցիալ մերձավորարևելյան պատերազմի մեջ։ Նաև, կա ուկրաինական հակամարտությունը, եւ Իրանին մեխանիկորեն այդ պայմանագրով պատերազմի մեջ ներքաշելը եւս այս պահին նպատակահարմար չէ: Այն իմաստով, որ նաեւ Թրամփի թիմից են եկել հստակ ազդակներ, որ խոշոր բանակցություններից առաջ իրողություններն այդ կտրուկ քայլերով փոխելը հենց այդ բանակցությունենրի համար կարող են որոշակի խոչնդոտ դառնալ: Այն է` ՀՌՕ Իրանի մեխանիկական ներքաշումը Թրամփին հակառակորդ ներամերիկյան թիմի համար ընդդեմ ռուս-ամերիկյան բանակցությունների քարոզարշավի համար պարարտ հող կդառնա, որին անիմաստ պետք չէ գնալ: Իրանի պարագայում էլ Թրամփից եկել է առաջարկ` բանակցել նոր միջուկային պայմանագրի ուղղությամբ, եւ այս հարցում էլ կարող է ռուսների ռազմական ներգրավվածությունը նորից քարոզչական իմաստով խնդիր դառնալ:

Այսինքն, ռազմական պարտադիր օգնության նորմը Թրամփի համար դառնում էր խոչնդոտ` նման արմատական դրույթ Մոսկվայի եւ Թեհրանին պարտադրող իրողությունների շուրջ բանակցային լուծումներ գտնելու համար: Իսկ եթե նման լուծումներ գտնվեն, պայմանագրային նման նորմը պարզապես կորցնում է իր արդիականությունը:

Այսիքն, երեք կողմին էլ այս պահին ձեռնտու է իրար ավելորդ չնյարդայնացնել: Բայց նաեւ, իրավիճակը դեռ կարող է փոխվել: Եթե ​​Թրամփի թիմը ո´չ Կրեմլին, ո´չ Իրանին չառաջարկի ընդունելի լուծումներ` ճգնաժամերի կարգավորման համար, ռազմական համագործակցության գործոնը կրկին կարող է գերիշխող դառնալ ռուս-իրանական հարաբերություններում, եւ այս անգամ` առանձին պայմանագրի տեսքով: Առավել եւս, որ նվազագույն հիմքերը ռազմավարական համաձայնագրում արդեն կան: Խոսքը ռուս-իրանական մասշտաբային ռազմական համագործակցության, պատերազմների դեպքում ոչ մի կերպ իրար դեմ հանդես չգալու, եւ, ընդհակառակը, միջազգային հարթակում իրաի օգնելու, հետախուզությունների համագործակցելու եւ նման այլ թեզերի մասին է»:

https://iravunk.com/sim/?p=303262&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան