«Ժողովուրդ». Ֆուտբոլի ֆեդերացիան վերջապես հաղթեց, բայց ոչ ֆուտբոլում ու կիսատ

Միջազգային

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ի դեմս ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի, արդեն դադարում է հետաքրքրել ֆուտբոլասերներին ու ֆուտբոլային աշխարհին։ Մելիքբեկյանի ու ֆեդերացիայի իրական ղեկավար համարվող Արմեն Նիկողոսյանի դեմ դուրս եկան ակումբներ, ֆանատական շարժումներ, ու բոլորին պարզ է, որ եթե մինչեւ խորհրդարանական առաջիկա ընտրություններ այս մարդիկ չհեռանան ֆեդերացիայից, ապա նրանց հովանավոր Նիկոլ Փաշինյանը կկորցնի տասնյակ հազարավոր ձայներ սպասվող ընտրություններում։

Արմեն Մելիքբեկյանին ընդդիմությունը թերեւս վերջում պարգեւատրի՝ Փաշինյանի դեմ հազարավոր ձայներ ապահովելու համար. իսկ մինչ այդ արձանագրենք, որ ՀՖՖ ներկա ղեկավարության օրոք ֆուտբոլից դուրս եկավ հերթական ներդրողներից ռուսաստանաբնակ գործարար ու Երեւանի «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը, ով տեւական ժամանակ է, ինչ քննադատում է ՀՖՖ ղեկավարությանը՝ մեղադրելով վերջիններիս ընդհուպ մինչեւ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունների, բուքմեյքերական ընկերությունների հետ աշխատելու, հայկական ֆուտբոլում աննախադեպ նահանջ գրանցելու ու բազմաթիվ այլ մեղքերի համար։

Սողոմոնյանի, ինչպես նաեւ նրանից առաջ ֆուտբոլը լքած ակումբների սեփականատերերից եւ ոչ մեկի հետ իշխանությունը կապի դուրս չեկավ ու չփորձեց նույնիսկ կարգավորել խնդիրները, ինչը նշանակում է թքած ունենալ խաղի միլիոնավոր սիրահարների ու հայկական ֆուտբոլի ապագայի վրա։ Ինչ վերաբերում է ՀՖՖ «գրանցած հաղթանակին», ապա խոսքն ուրբաթ օրն իրենց կողմից տարածված լուրի մասին է, իբրեւ թե դատարանը պարտավորեցրել է «Փյունիկի» նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանին վճարել 800 հզ դրամ գումար։

Մենք փորձեցինք ուսումնասիրել դատական ակտը (ԵԴ/66834/02/22), ու քանի որ ՀՖՖ-ն շարունակում է չարձագանքել մեր զանգերին ու դիմումներին, իսկ պատասխանող կողմի փաստաբանական թիմի հետ եւս հնարավոր չեղավ կապի դուրս գալ, ուստի անարձագանք մնացած հարցերին պատասխանել հնարավոր չեղավ: Օրինակ՝ Արթուր Սողոմոնյանն իր հայտնի հարցազրույցում մեղադրանք էր հնչեցրել ԲԿՄԱ-ի ու այնտեղ այն ժամանակ ֆուտբոլ խաղացող ֆուտբոլիստի մասին, ում մայրը ՏԿ փոխնախարար էր, իսկ հայրը ՀՖՖ գործկոմի անդամ. չկա մեկնաբանություն, ու ստացվո՞ւմ է, որ Փյունիկի սեփականատերը ճիշտ էր։

Կարելի է ենթադրել, որ Սողոմոնյանին դատարանը պարտավորեցնում է 4-5 մեղադրանքներից միայն մեկով, այն էլ մասնակի մեղավոր ճանաչել (հայցվորը պահանջում էր 2 մլն դրամ, իսկ դատարանը բավարարել է 800 հզ դրամը)։ Իհարկե, տոտալ ձախողումների կնքահայր ՀՖՖ-ի համար սա եւս հաղթանակ է, այն էլ՝ շռնդալից, սակայն իրականում հնարավոր է բոլորովին այլ բան ստացվի, առավել եւս, եթե ակտը բողոքարկվի վերադասության կարգով։

Ի դեպ, ՀՖՖ ֆեյսբուքյան էջում շատ հաճախ չի հայտնվում մեր տարբեր տարիքային ու կանանց հավաքականների միջազգային խաղերի արդյունքները, քանի որ դրանք ավարտվում են հիմնականում խայտառակ հաշիվներով ու պարտություններով, բայց, արի ու տես, որ ֆեդերացիայի ղեկավարների համար ավելի կարեւոր է դատական ակտի մասին հրապարակում անելը, այն էլ՝ սեփական տեսանկյունից ներկայացված։

Հ. Գ. կոռուպցիայի դեմ անողոք պայքարի մասին խոսող մեր իշխանությունները հիանալի շանս ունեն ուսումնասիրություններ սկսելու ՀՖՖ-ում, կամ գոնե բանակից ըստ էության ազատվող, ապա ֆուտբոլով չզբաղվող զինվորների թեման ուժայիններին կարող է հետաքրքրել։ Սրանք գործեր են, որոնց վերաբացումն անպայման տեղի է ունենալու»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=302758&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան