Մոր սպանությանը ականատես մանկահասակ երեխան խաղարկել է իր տեսածն ու ներկայացրել

Սպանությունը կատարվել է մանկահասակ երեխայի ներկայությամբ: Այդ փաստը հաստատվել է նաեւ հոգեբանական փորձաքննությամբ: Գործին կա կցված հոգեբանի եզրակացություն: Երեխան մինչեւ այսօր շարունակում է վերարտադրել իր տեսածը: Այն, ինչին ականատես է եղել, տեսած սպանությունը խաղարկում է ու այդպես ներկայացնում: Դրա վերաբերյալ կան բավականին ապացույցներ»,- Aravot.am-ին ասաց 2022 թվականի մայիսի 4-ին Երեւանում երիտասարդ կնոջ սպանության գործով տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Հովիկ Սուքիասյանը:

Հիշեցնենք, որ սպանության մեջ մեղադրվողը սպանվածի ամուսինն է՝ Նարեկ Սարգսյանը: «Պաշտպանական կողմն առաջին օրվանից վարկած է առաջ քաշում, որ Նարեկ Սարգսյանը չէ սպանողը, այլ մեկ այլ անձ է: Բայց գործով հաստատված է, որ սպանության օրը Նարեկ Սարգսյանը երեք այցելություն է ունեցել: Հիմա չեմ մեկնաբանի ամեն այցելություն, ճառերի փուլում եմ ասելու: Մեր կարծիքով՝ կասկած չկա ու հաստատված է, որ Նարեկ Սարգսյանն է սպանություն կատարած անձը: Պաշտպանական կողմի ներկայացրած տվյալները, թե այլ անձ է մուտք գործել շենք, բայց նրա անձը չի նույնականացվել, շահարկվող, ոչ էական հանգամանքներ են»,- ասաց Հովիկ Սուքիասյանը: Մեր հարցին՝ որն է եղել սպանության շարժառիթը, փաստաբանն այսպես արձագանքեց. «Հիմա չեմ բարձրաձայնի, դատարանում եզրափակիչ ելույթում պետք է ասեմ»:

Անդրադառնալով պաշտպանական կողմի պնդումներին, թե իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, որ սպանության մեջ մեղադրվողն ու սպանվածը նախկին ամուսիններ են եղել, ասաց. «Սպանությունից առաջ վերջին մեկ տարին նրանք փաստացի առանձին են ապրել: Տաթեւն ապրել է նրա ծնողների կողմից վարձակալած բնակարանում՝ Երեւանում:

Երեխայի այցելությունները թույլատրել է ամուսնուն: Այսինքն՝ թեկուզ ամուսնական կապի մեջ գտնվելը ոչ պարբերաբար, չի նշանակում, որ եղել են ամուսիններ: Մենք դատարանին ապացույց ենք ներկայացրել, որ Տաթեւը նախապատրաստել է ամուսնալուծվելու հայց ներկայացնել դատարան: Ինչ վերաբերում է հղիությանը, այո՛, վաղաժամ հղիություն է եղել, փորձաքննությամբ հնարավոր չի եղել գենետիկական առումով նույնականացնել: Այդ հարցը խորությամբ չեմ կարող մեկնաբանել»:

Նա հերքեց պաշտպանական կողմի պնդումները, թե դեպքի օրը սպանությունից ժամեր առաջ տղամարդ է այցելել սպանվածին, որի անձը չեն նույնականացրել. «Չկա նման բան: Տաթեւիկ Աբրահամյանին որեւէ տղամարդ չի այցելել, նման բան գոյություն չունի»: Ինչ վերաբերում է կնոջ սպանությունից հետո նրա հեռախոսների՝ տնից անհետանալուն, փաստաբանը պարզաբանեց. «Մենք չենք ասում Նարեկի մոտ է գտնվել, ասում ենք՝ Նարեկը հեռախոսազրկել է այդ աղջկան: Իմ թվարկած երեք այցելություններից առաջինի ժամանակ Նարեկ Սարգսյանը երկու հեռախոսներն էլ տարել է: Դա է պատճառը, որ Տաթեւը մարդկանցից հեռախոս է խնդրել ու զանգել իր հեռախոսահամարին: Իսկ Նարեկ Սարգսյանը, որ տաներ, չէր պահելու իր մոտ, բնական է՝ մի տեղ թողնելու էր»:

Փաստաբանը, թեեւ կատարվածը նախապես պլանավորած սպանություն չի համարում, բայց տեղեկացնում է՝ սպանվածի ու սպանություն կատարելու մեջ մեղադրվողի միջեւ կան հեռախոսային հաղորդագրություններ, որով մեղադրյալը սպառնացել է կնոջը սպանել. «Ընդ որում՝ ոչ միայն Տաթեւին, այլեւ նրա հորն ու եղբորը

https://iravunk.com/sim/?p=302551&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան