F-16 ինքնաթիռ է խոցվել Զապորոժիեի շրջանի գրոհային դիրքում. Ռոգով
Միջազգային
F-16 ինքնաթիռ է խոցվել Զապորոժիեի շրջանի գրոհային դիրքում, հայտնել է Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի ինքնիշխանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ռոգովը։
Դա տեղի է ունեցել այն պահին, երբ ինքնաթիռը հրթիռային հարված է հասցրել Զապորոժիեի` ռուսական վերահսկողության հատվածին։
Նախնական տվյալներով՝ Ռուսաստանի շրջաններում հրթիռներ արձակելու փորձ է կատարել ուկրաինական 12 ինքնաթիռ:
https://iravunk.com/sim/?p=301373&l=am/