Հայաստանն իմ երկրորդ տունն է. Սերգեյ Ցելիկով

«Տունն այնտեղ է, որտեղ դու պետք ես, պահանջված ես ու ապրում ես, ուստի՝ ես սկզբունքորեն կարող եմ ասել, որ Հայաստանն իմ երկրորդ տունն է», - այս եզրահանգմանն է եկել ռուս ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր ՍԵՐԳԵՅ ՑԵԼԻԿՈՎԸ, ով արդեն մի քանի տարի է, ինչ ապրում է ՀՀ-ում:

Այստեղ նա բացել է «Երեւան կինոակումբ» կազմակերպությունը, որը հաջողությամբ իրականացնում է հետաքրքիր նախագծեր, որոնք պահանջված են ինչպես տեղի բնակչության, այնպես էլ` Ռուսաստանից տեղափոխված քաղաքացիների շրջանում։ Այդ թվում էին Տարկովսկու ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, որը լայնորեն լուսաբանվեց մամուլում, Զվյագինցեւի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը՝ լեփ-լեցուն դահլիճում, «Ճամպրուկ» ներկայացումը՝ տեղի հայ դերասանների եւ հրավիրված ռուս աստղերի մասնակցությամբ, կուլտային DDT ռոք խմբի մեծ համերգը՝ Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում եւ այլ մեգանախագծեր: Սերգեյ Ցելիկովը Երեւանի մշակութային կյանքի աշխուժացման գործում իր ունեցած ներդրման մասին համեստորեն ասում է, որ գնահատական ​​կարող է տալ միայն ՀՀ բնակչությունը։

Ռուս ռեժիսորը դեռ չի մտածում Հայաստանում իր կինոաշխատանքն ունենալու մասին: Ինչպես ինքն է նշում, այդպիսի հնարավորության հեռանկար դեռ չի տեսնում, քանի որ ֆիլմի համար բյուջե է պետք, իհարկե, կարելի է ռիսկի գնալ եւ սկսել ֆիլմ նկարահանել՝ առանց գումարի, բայց այն կտեւի տասնամյակներ:

«Այնպես որ, եթե այստեղ գտնվի մեկը, ով պատրաստ է ֆինանսավորել ֆիլմը, որի ռեժիսորը ռուս է, ես ամենայն հավանականությամբ կկարողանայի նկարահանել այն», - ընդգծեց Ցելիկովը եւ հավելեց, որ ընդհանուր առմամբ, ստեղծագործական ոլորտը Հայաստանում ֆինանսավորման եւ առողջ մրցակցության կարիք ունի:

«Երբ պարզապես գումար ես տալիս, բայց չկա անհրաժեշտ միջավայր, մրցակցություն, ապա այդ գումարը վատնվում է անմիտ նախագծերի մեջ: Իսկ երբ կա մրցակցություն, առաջանում է պահանջարկ, շուկա, ցանկություն ավելի վատը չլինել նրանից, ով արդեն ունի գումար եւ հանդիսատեսի դրական արձագանքներ», - ասաց ռեժիսորը:

Միեւնույն ժամանակ, մեր զրուցակիցը նշեց, որ այսօր Հայաստանում ունի բազմաթիվ նախագծերի առաջարկներ, որոնք դեռ քննարկման փուլում են: Սակայն, ժամանակից շուտ փակագծեր չի բացի: Միայն ասաց, որ շուտով համաշխարհային պրեմիերայի ականատես կլինի հայ հանդիսատեսը:

«Քանի դեռ կան նոր ծրագրեր եւ պայմանավորվածություններ, կշարունակեմ ապրել Հայաստանում, իսկ ինչ կլինի հետո, ոչ ոք չգիտի», - եզրափակելով խոսքը՝ ասաց Ցելիկովը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=297482&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան