Պուտինը Պետդումա է ներկայացրել ՌԴ-ԿԺԴՀ ռազմավարական գործընկերության պայմանագրի վավերացման նախագիծը
Միջազգային
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության և Հյուսիսային Կորեայի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վավերացման նախագիծը։ Փաստաթուղթը հասանելի է Դումայի էլեկտրոնային տվյալների բազայում։
«Վավերացնել Ռուսաստանի Դաշնության և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, որը ստորագրվել է Փհենյանում 2024 թվականի հունիսի 19-ին»,- ասվում է դաշնային օրենքի նախագծում։