Պեկինում բանակցել են ԱՄՆ-ի և Չինաստանի բարձրաստիճան զինվորականները

ԱՄՆ-ի և Չինաստանի բարձրաստիճան զինվորականները հանդիպել են Պեկինում՝ հերթական բանակցությունների համար, որոնք վերսկսվել են միայն հունվարին՝ երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացման հետևանքով առաջացած երկամյա դադարից հետո, հաղորդում է Associated Press-ը: Գրում է news.am-ը

Հանդիպումներն ավարտվել են կիրակի օրը։ Պաշտոնյաները քննարկել են ընթացիկ հարցեր, ինչպիսիք են Թայվանը, ռուս-ուկրաինական պատերազմը և Հարավչինական ծովում բախումները։

ԱՄՆ պաշտպանության նախարարի Չինաստանի, Թայվանի և Մոնղոլիայի հարցերով օգնականի տեղակալ Մայքլ Չեյզը գլխավորել է պատվիրակությունը, որը մասնակցել է պաշտպանական քաղաքականության համակարգման երկկողմանի բանակցություններին, որոնք վերջին անգամ անցկացվել էին հունվարին։

Թեև ակնկալվում էր, որ բանակցությունները չեն հանգեցնելու տարբեր հարցերում վաղեմի տարաձայնությունների լուծմանը՝ սկսած Հարավչինական ծովի հանդեպ հավակնություններից վերջացրած Թայվանով, սակայն ԱՄՆ-ը շարունակել է պնդել քննարկումների անցկացման վրա, որպես հակամարտությունից խուսափելու միջոց:

Երկու զինված ուժերի միջև շփումները խզվել էին 2021 թվականին, քանի որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև լարվածությունը մեծացավ Թայվանի ինքնիշխանության, COVID-19-ի ծագման և տնտեսական խնդիրների շուրջ աճող տարաձայնությունների պատճառով:

Նախկինում Պեկինն անտեսում էր փոխգործակցության վերաբերյալ ԱՄՆ-ի խնդրանքները, մասնավորապես՝ ամերիկյան և չինական ինքնաթիռների և նավերի որսալու պատճառով: Թեև շփումները վերսկսվեցին անցյալ տարվա նոյեմբերին Սան Ֆրանցիսկոյում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումից հետո, սակայն պարզ չէ, թե արդյոք բանակցությունները կարող են շարունակվել, քանի որ ԱՄՆ-ում մոտենում են նախագահական ընտրությունները:

 

https://iravunk.com/sim/?p=292813&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան