Էքստրիմն ու նմանատիպ երեւույթներն իմը չեն, ես կոմֆորտի մարդ եմ. Ջուս (Պրեմիերա)

Մշակութային

Ամառային արձակուրդ, ծով, զով... Սա թերեւս այն է, ինչ այսօր յուրաքանչյուրի մտքում է, ով դեռ աշխատում է: Իսկ երգչուհի ՋՈՒՍՆ արդեն իսկ կազմակերպել է իր հանգիստը, ինչի մասին էլ «Իրավունք»-ը զրուցել է նրա հետ:

— Շատ անսպասելի եղավ այս անգամ հանգիստս: Իմ լավ ընկերներից Սերգ Աբրաամովի ծննդյան օրն է մոտենում, ով նաեւ իմ գործընկերն է, ու նա մեզ՝ ինձ եւ երգիչ Մարկ Ալեքս Ջոյին հրավիրեց իր ծննդյան արարողությանը մասնակցելու ու անմոռանալի հանգիստ ունենալու՝ Բաթումիում եւ Քաբուլեթիում: Վստահ եմ` անմոռանալի օրեր ենք ունենալու` արդեն ճանապարհից սկսված, որոհետեւ շատ կարեւոր է, թե ում հետ ես ճանապարհ գնում: Իսկ իմ դեպքում, ես գնում եմ շատ հետաքրքիր մարդկանց հետ: Այնպես որ, համոզված եմ՝ հանգիստս լինելու է արկածներով լի: Յոթ օրով ենք մեկնում եւ արդեն օգոստոսի 8-ին  կլինենք Հայաստանում՝ լի ուժերով եւ ստեղծագործական նոր մտահղացումներով: Բացի դրանից, մեր ծրագրերի մեջ եւս մեկ ճանապարհորդություն կա: Ցանկանում ենք սեպտեմբերին մեկնել Եգիպտոս, բայց դա արդեն մեկ այլ կազմով ՝ ուրիշ երգիչ-երգչուհիների հետ: Հուսանք՝ կկարողանանք գնալ եւ զբաղվածությունը չի խանգարի իրագործել մեր ծրագրերը: Առհասարակ ես շատ եմ ճանապարհորդում՝ հիմնականում հյուրախաղերով: Բայց հյուրախաղերը բարդ ճանապարհորդություն է, քանի որ կարող է թռիչքը երկար տեւել, այնուհետ ավտոբուսով հասնես Ա կետից Բ կետը, որից հետո շտապ գնում ես փորձերի, հետո բեմ եւ այլն: Այդ ընթացքը մի քիչ հոգնացնող է, չնայած, որ համերգներից ես հաճույք եմ ստանում: Այն էներգիան, որը փոխանցում եւ ստանում եմ հանդիսատեսից, բոլոր հոգնածությունը հանում ու մոռացության է տալիս: Իսկ ինչ վերաբերում է հանգստի նպատակով ճանապարհորդությանը, բոլորովին այլ է: Ես առհասարակ պասիվ հանգստի սիրահար եմ, իհարկե, դրան գումարած շոփինգ եւ այլն: Չեմ սիրում բարձրանալ սարերը, էքստրիմ ու նմանատիպ այլ երեւույթներն իմը չեն: Ես կոմֆորտի մարդ եմ: Ցանկանում, որ բոլորը հանգստանան, վայելեն ամառը, եթե անգամ չեն կարողանում մեկնել Հայաստանից դուրս, գոնե հանգստանան այստեղ եւ վայելեն բնությունը, Սեւանն եւ Դիլիջանը: Ուզում եմ բոլորը լինեն հանգստի եւ ներդաշնակության մեջ:

— Հանգստից հետո՝ ի՞նչ եք պատրաստվում անել, ի՞նչ նոր ծրագրեր ունեք առաջիկայում:

— Արդեն ունեմ նորություն. հանրության դատին հանձնեցինք իմ եւ Սերգ Աբրաամովի համատեղ նկարահանված տեսահոլովակը, որը կոչվում է «Две души» եւ փոփ-ռոք ոճի մեջ է: Խոսքերի եւ երաժշտության հեղինակը Աղասի Գեւորգյանն է, ով իմ համար բազում երգեր է գրել: Արամ Սալոյանը նկարահանել է շատ գեղեցիկ տեսահոլովակ, որի վրա աշխատել է հրաշալի մասնագիտական թիմ: «Две души»-ի երգի կիթառահարը, ի դեպ, ճանաչված եւ սիրված, Ռուսաստանի լավագույն տասնյակում ընդգրկված Վյաչեսլավ Մոլչանովն է, ով «Արիայի» խմբի կիթառահարն է: Նաեւ ասեմ, որ ձայնագրվել ենք Հայաստանում, սակայն գործիքավորումը եղել է Մոսկվայում, որով զբաղվել է Գուժը: Ընդ որում՝ Գուժի հետ սա մեր առաջին աշխատանքը չէ: Նա նաեւ բազում երգերի հեղինակ է, ինչպես նաեւ շատ երգերի գործիքավորմամբ է զբաղվել: Իսկ առհասարակ շատ երգեր ունեմ, որոնք կլինեն արդեն մյուս տարի, մինչ այդ՝ «Две души» այս գեղեցիկ զուգերգով հանդես կգամ: Մեծ համերգներ շատ կցանկանամ ունենալ, սակայն դա ֆինանսի հետ է կապված, պետք է հովանավոր կամ լավ պրոդյուսեր լինի, որպեսզի կարողանանք լուծել ֆինասական հարցերը՝ թիմի, կոստյումների եւ այլնի հետ կապված: Այդ ամենն իրենից ֆինաս են պահանջում, իսկ ինչ վերաբերում է ինձ՝ միշտ պատրաստ եմ մեծ համերգի:

Մեզ մնում է միայն մաղթել բարի հանգիստ Ջուսին եւ բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են մեկնել հանգստի եւ վայելել վաստակած արձակուրդները:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=289506&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան