Փեզեշկյանի ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի հերթական ձախողումն է. Իրանցի քաղաքագետ

Միջազգային

Փեզեշկյանը 2005-ից հետո իշխանության եկած առաջին ռեֆորմիստն է։ Ակնկալվում է, որ նա կվարի Արևմուտքի նկատմամբ պրագմատիկ արտաքին քաղաքականություն և կվերականգնի միջուկային համաձայնագիրը», -անդրադառնալով Իրանի նորընտիր նախագահին եւ նրանից ակնկալվող քաղաքականությանը ասաց իրանցի հայտնի քաղաքական վերլուծաբան Խայալ Մուազզին, ընդգծելով.

-սիոնիստներն ու նրանց ԶԼՄ-ները միշտ կողմ են եղել Իրանի  նկատմամբ առավելագույն ճնշման և մեկուսացման քաղաքականությանը, հույս ունենալով, որ  տնտեսական որոշ խնդիրների պատճառով ժողովուրդը կբոյկոտի ընտրությունները, ենթահող ստեղծելով ճնշումների մեծացման, արտաքին հարաբերությունների քայքայման, ինչպես նաև երկրի տարածաշրջանային և միջազգային քաղաքականությունը փոխելու համար։ 

Այդ նպատակով վերջիններս համացանցում սկսեցին ակտիվորեն քննարկել մեկ այլ թեկնածուի հաղթանակի հավանականությունը, որպեսզի պառակտում առաջացնեն թեկնածուների միջև և ժողովրդին դուրս բերեն փողոցներ։ 

Ընտրությունները բոյկոտելուն ուղղված բոլոր ջանքերը ձախողվեցին և նորընտիր նախագայհի դիրքորոշումը հաստատեց, որ Իրանի մակրո և ռազմավարական քաղաքականությունը ոչ միայն չի փոխվի, այլ կշարունակվի ավելի մեծ ուժով։

Լիբանանի Հըզբոլլահի գլխավոր քարտուղարին ուղղված ուղերձում, Մասուդ Փեզեշկյանը նշել է․ «Իրանը մշտապես աջակցել է անօրինական Սիոնիստական ռեժիմի դեմ տարածաշրջանի ժողովրդի դիմադրությանը։  Դիմադրությանն աջակցելն ԻԻՀ հիմնարար քաղաքականությունն է, հիմնված իմամ Խոմեյնու իդեալների և իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խամենեիի ուղենիշների վրա։ Եվ այդ աջակցությունը շարունակվելու է»։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը հիմնված է ցանկացած տեսակի տիրապետության մերժման, երկրի  անկախության և տարածքային ամբողջականության պահպանման, բոլոր մուսուլմանների և ոչ մուսուլմանների իրավունքների պաշտպանության, գերտերություններցի կախվածությունը բացառելու և չպատերազմող պետությունների հետ խաղաղ  հարաբերությունների վրա։

Ուստի ակնկալվում է, որ նորընտիր նախագահը նույնպես արտաքին քաղաքականության մեջ կշարունակի հարևանության քաղաքականությունը,  Դիմադրության առանցքին ու բազմակողմանիության աջակցությունը, ինչպես նաև տարբեր միջազգային  մեխանիզմներին երկրի  անդամակցությունն ինչպես ԲՐԻԿՍ-ը և ՇՀԿ-ն ը։

Սա է պատճառը, որ սիոնիստներն ու նրանց արևմտյան աջակիցները, հատկապես ԱՄՆ կառավարությունը, հուսահատվել են Իրանի վերջին ընտրությունների արդյունքներից և Փեզեշկյանի ընտրությունից, քանի որ այս ընտրությունների արդյունքները նրանց համար հերթական ձախողումն էնն։

 

https://iravunk.com/sim/?p=287954&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան