«Կոլոմբինա»-ն կունենա ուրույն հանդիսատես, կմասնակցի փառատոների. առաջնախաղ՝  «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում

Մշակութային

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում միահյուսվել էր 20-րդ դարասկզբի ռուս ամենավառ դասականներից մեկի` Ալեքսանդ Բլոկի սիմվոլիզմն ու ղազանչյանական սյուրռեալիզմը. արդյունքում հայ հանդիսատեսն ունեցավ երիտասարդական «գժական» հաջողված ներկայացում բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստով: Այսպիսին է «Կոլոմբինա» ներկայացումը, որը թատրոնի գլխավոր ռեժիսոր ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ բեմադրել է, ըստ Ալ. Բլոկի «Բալագանչիկ» պիեսի: Ներկայացման առաջնախաղը ջերմությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից, իսկ բեմադրության մանրամասների շուրջ «Իրավունք»-ը զրուցեց բեմադրիչի հետ:

«ԱՆՊԱՅՄԱՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱՆՔ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԼՈԿԻ ՄՅՈՒՍ ԳՈՐԾԵՐԻՆ ԵՎՍ»

- Պարոն Ղազանչյան, ինչո՞ւ որոշեցիք անդրադառնալ Ալեքսանդր Բլոկի «Բալագանչիկ»-ին:

- Երբ Ալեքսանդր Բլոկի համանուն ստեղծագործության հիման վրա բեմադրեցի «Արքան հրապարակում» ներկայացումը, պարզվեց՝ այն ոչ միայն մեզ է հետաքրքիր, այլեւ ներկայացումը շատ պատվով «քննություն հանձնեց» Միլանում: Մենք երկու օր լեփ-լեցուն դահլիճներում խաղացել ենք այդ ներկայացումը եւ Միլանից մեզ դարձյալ հրավիրեցին՝ մասնակցելու փառատոնի, որտեղ 150-180 թատրոնների մեջ մենք հինգերորդ տեղում էինք: Ընդ որում՝ ասեմ, որ 1-4-րդ տեղերին զիջում էինք ընդամենը մեկ-երկու ձայներով: Այդ փառատոնն ընթանում է ամբողջ տարվա ընթացքում, իսկ ներկայացումների օգտին քվեարկում է ինչպես ժյուրին, այնպես էլ հանդիսատեսը: Ստացած ձայների արդյունքում էլ որոշվում է ներկայացման վարկանիշը, թե որ տեղում, որ ներկայացումը կհայտնվի: Եվ մեզ նորից առաջարկել են մասնակցել փառատոնի՝ արդեն նոր գործով, որը կլինի Ալեքսանդր Բլոկի «Բալագանչիկը»՝ դարձյալ Գագիկ Դավթյանի թարգմանությամբ է եւ Վաչե Շառաֆյանի հրաշալի երաժշտությամբ: Ներկայացումը դեկտեմբերի վերջին արդեն պատրաստ էր, ուղղակի, Ամանորից հետո մի հատ շունչ քաշել էր պետք, դրա համար էլ առաջնախաղը եղավ հիմա:

- «Արքան հրապարակում», «Բալագանչիկը»… Սա նշանակո՞ւմ է, որ Ալեքսանդր Բլոկի ստեղծագործություններին անդրադարձը լինելու է շարունակական:

- Շատ հետաքրքիր գրող է Ալեքսանդր Բլոկը: Հատկապես, երբ իր կենսագրությունն ես ուսումնասիրում եւ աշխատում ես իր գործերի հետ, բացահայտում ես, որ ունիկալ մարդ է եղել: Ավելի բարդ, ավելի անհասկանալի, ավելի հանելուկային երեւույթ, երեւի, համաշխարհային պոեզիայի մեջ դժվար է գտնել: Նա, իսկապես, համաշխարհային հզոր երեւույթ է: Հետեւապես, անպայման կանդրադառնանք նրա մյուս գործերին եւս: Եվ չի բացառվում, որ հաջորդը լինի Ալ. Բլոկի «Տասներկու» պոեմը:

«ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՊՐՈՑԵՍԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՊԱՏԵՀԱԺԱՄ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻՑ»

- Ներկայացման մեջ ներգրաված էին բացառապես երիտասարդ դերասանները: Սա քայլ առա՞ջ է դեպի թատրոնի սերնդափոխությունը:

- Ուղղակի, այն խնդիրները, որոնք դրվել էին այս ներկայացման մեջ դերասանների առջեւ ավելի ճիշտ եւ ավելի լավ կիրականացնեին երիտասարդները: Ընդամենն այս բեմադրությունը պլաստիկայի, պարի, շարժման հետ է կապված: Իսկ ընդհանրապես ես դեմ եմ, որ սերնդափոխությունն այդպես նպատակ է դառնում: Սերնդափոխությունը պետք է աննկատ տեղի ունենա, մենք պետք է դա չզգանք, որովհետեւ այն օրգանական, բնական պրոցես է: Ուզենք, թե չուզենք մի օր գալու է պահ, որ այս դերասանը կամ դերասանուհին, որը միշտ հերոս կամ հերոսուհի է խաղացել արդեն մեծ է լինելու, եւ մենք ստիպված ենք լինելու ավելի երիտասարդի բերել եւ այդ դերը վստահել: Այսինքն՝ այսպես, թե այնպես սերնդափոխությունը կատարվում է, եւ դա ո՛չ ինձնից է կախված, ո՛չ մեկ ուրիշից, առանց դրա չի լինի:

- «Կոլոմբինա» ներկայացման հիմնական ասելիքը հանրության ո՞ր շերտին է ուղղված եւ ինչպիսի՞ հանդիսատեսի եք սպասում:

- Կարծում եմ՝ այս ներկայացումը կունենա իր ուրույն հանդիսատեսը, որը ցավով եմ ասում՝ կլինի շատ սակավ, որովհետեւ այսօր բեմերը ողողվել են անտրեպրիզային կատակերգություններով: Ցավոք սրտի, հանդիսատեսը մեծ հաճույքով գնում է այդ ներկայացումներին: Բայց, միեւնույն է, մենք պարտավոր ենք, մանավանդ այս դահլիճում էքսպերեմենտներ անել եւ հետաքրքիր գործեր բեմադրել: Ըստ էության, անել այն, ինչ մեզ հետաքրքրում է եւ չմտածել՝ քանի հոգի կնայեն, քանի հոգի չեն նայի: Ի վերջո, ստեղծագործական պրոցեսն, ամեն դեպքում, մի քիչ տարբերվում է առօրյա, մի պատեհամոլ, պատեհաժամ երեւույթներից, որոնք արվում են ընդամենը այդ պահին գումար կորզելու համար, ուրիշ ոչնչի: Հաստատապես կարող եմ ասել, որ այս ներկայացումը, համենայնդեպս, երեք փառատոնի անպայման կմասնակցի:

«ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՏՈՆԸ ԿԱՅԱՆԱ»

- Իսկ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը «Կոլոմբինա»-ն կլինի՞ ներկայացված որեւէ անվանակարգում:

- Չգիտեմ, դեռ մտածում եմ… Իմ քարը ծանր է, Թատերական գործիչների միության նախագահ ընտրվելու օրվանից ես շատ նրբանկատ եմ մոտենում այդ հարցերին: Կարեւոր է, որ թատերական տոնը կայանա, մնացածն անձամբ ինձ համար, որպես բեմադրիչի, էական չէ:

- Փակագծեր կբացե՞ք, թե ինչ ձեւաչափով այս տարի կլինի «Արտավազդ»-ը:

- Ձեւաչափը նույնն է, «Արտավազդ»-ը կկայանա Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը: Ժյուրիի կազմն արդեն կա, ներկայացումներից երկու-երեքը, որը հնարավոր էր մի քիչ շուտ դիտել, արդեն դիտել են, որպեսզի հետո ցայտնոտն ավելի քիչ լինի: Իսկ փետրվարի 15-ից արդեն ավելի ակտիվ շրջանը կսկսվի եւ կդիտենք ներկայացումներ ոչ միայն Երեւանում, այլ կլինենք Գյումրիում, Վանաձորում, ընդ որում՝ ոչ մեկ անգամ, Կապանում, Գավառում: Ուրախալին այն է, որ մասնավոր շատ պրոյեկտներ էլ են ներկայացվում «Արտավազդ»-ին, ինչն ինձ համար, համենայնդեպս, շատ ուրախալի է:

- Իսկ մրցանակաբաշխության կազմակերպման բեռն այս տարի Հայաստանի Թատերական գործիչների միությունը միայնա՞կ է տանելու:

- Ոչ մեկի հետ համատեղ չենք անցկացնելու, միայն հովանավորի: «Արտավազդն» անկախ մրցանակաբաշխություն է: Գիտեք, որքան մենք փորձում ենք ներգրավել կազմակերպություններ կամ իրենցից են նման առաջարկներ լինում, այնքան դրական կողմերի հետ մեկտեղ, որը նաեւ ֆինանսի հետ է կապված եւ կարող ես ավելի շքեղ մրցանակաբաշխություն անել, զուգահեռ որոշ երեւույթներ են ի հայտ գալիս, որոնց մասին չեմ ուզում խոսել, բայց դրանք խանգարում են մրցանակաբաշխությանը: Սա մեր մրցանակաբաշխությունն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում