Ինչպես է Բայդենն արտահայտվում Թրամփի հասցեին փակ դռների հետևում. Poliitico
Միջազգային
Poliitico-ն գրում է, որ Բայդենը «նեղ» շրջապատում Թրամփի մասին խոսում է հիմնականում վիրավորական արտահայտություններով, որոնցից «հիվանդ խոլագարը» ամենամեղմն է։
«Ջո Բայդենը բազմիցս բացասաբար է արտահայտվել պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի մասին։ Ներկայիս առաջնորդը չի մանրացնում խոսքերը, որոնցից մի քանիսը անպարկեշտ են հնչում։ Բայդենին հատկապես զայրացրել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսնու՝ Փոլին ծեծի ենթարկելու մասինիր նախորդի կատակները։ Դրանցից մեկից հետո ամերիկացի առաջնորդը Թրամփին անվանել է «անիծյալ սրիկա»։
Նախագահ Ջո Բայդենը ընկերների և օգնականների հետ խոսել է Դոնալդ Թրամփի մասին՝ որպես «հիվանդ հիմար», ով վայելում է ուրիշների դժբախտությունները։ Նախագահի զրուցակիցներից մեկի խոսքով՝ Բայդենը վերջերս Թրամփի մասին ասել է, որ նա «սատանայականթէ ապուշ է»։
Հանուն արդարության նկատենք, որ Թրամփն էլ իր հերթին անգամ տռեսախցիկների առաջ խի խուսափում «ծանր» արտահայտություններից: Իսկ դա թույլ է տալիս ենթադրել, որ «աչքից հեռու» նա շատ ավելի կոպիտ արտահայտություններ է հղում գործող նախագահին:
https://iravunk.com/sim/?p=275364&l=am/