Հարավային Կովկասը Թուրքիայի «սրտի սահմաններից» նե՞րս է հայտնվում
Զարկերակ
Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցավ ք.գ.թ. Նարեկ Սուքիասյանի և պ.գ.թ. Էրիկ Դավթյանի «Հարավային Կովկասը՝ վերակառուցված․ բևեռայնությունը և տարածաշրջանային անվտանգային կարգը 2020 թ․ պատերազմից հետո» հոդվածի քննարկումը:
Այս հետազոտության նպատակն է բացահայտել 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Հարավային Կովկասի անվտանգության միջավայրի կառուցվածքային փոփոխությունները և ուրվագծել հետագա տարածաշրջանային վերափոխման նշանակությունն ու հեռանկարները։ Կիրառելով Կոպենհագենի միջազգային հարաբերությունների դպրոցի Տարածաշրջանային անվտանգության համալիրների (RSC) տեսությունը, հետազոտությունը փորձ է ստեղծել համակարգային հայեցակարգերր՝ Հարավային Կովկասի կարգի, կառուցվածքի և բևեռականության մասին:
Բարրի Բուզանի և Օլե Վեյվերի RSC տեսությունը հրատարակվել է 2003թ․-ին, որտեղ մեր տարածաշրջանը ներառված է հետխորհրդային անվտանգային համալիրի մեջ, քաղաքագետ Նարեկ Սուքիասյանի կարծիքով՝ այն լիովին արդարացված է: Տեսաբանները փաստարկում են, որ Սառը պատերազմից հետո աշխարհը այլևս չէր կառավարվում երկբևեռ գլոբալ ուժերի կողմից, և դրա պատճառով առաջին պլան են գալիս տարածաշրջանները՝ համարելով, որ անվտանգային գործընթացները տեղի են ունենալու տարածաշրջանային մակարդակում: Բարրի Բուզանը և Օլե Վեյվերը հետխորհրդային տարածաշրջանը բաժանում են ենթաշրջանների՝ ներառյալ Բալթիկ շրջանը, Արևմտյան թատերաբեմը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան: Քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը նշեց, որ իրենք համամիտ են հեղինակների հետ և միշտ առաջնորդվել են այս տարբերակմամբ, սակայն վերջին մի քանի տարիներին և հատկապես 2020-ի Արցախյան պատերազմի արդյունքում այն դարձել է ժամանակավրեպ։
Միջազգային գիտությունների ասիստենտ Էրիկ Դավթյանի խոսքով, 20 տարի առաջ տարածաշրջանում չկար որևէ պետություն, որն իր գործողություններով առաջ կանցներ Ռուսաստանից, սակայն այսօր դա իրականացնում է Թուրքիան։ Վերջին տարիներին Ռեջեփ Թայիփ Էդողանը առաջ է քաշում Թուրքիայի «սրտի սահմանների» գաղափարը. «Թուրքիան հայտ է ներկյացնում,որ բևեռայնությունը փոխի տարբեր տարածաշջաններում։ Նա ասում է,որ Հարավային Կովկասը Թուրքիայի «սրտի սահմաններից» ներս է, դա տարածաշրջանի միաբևեռ կարգավիճակը փոխելու հայտ է, այսինքն՝ դա առաջին հերթին մարտահրավեր է Ռուսաստանին»։
Հավելենք, որ հետազոտությունն իրականացվել է «Երիասարդ գիտնականների աջակցության ծրագրի» դրամաշնորհի շրջանակներում։
Լիլիթ Մուրադյան
https://iravunk.com/sim/?p=269540&l=am/