Թվում է՝ ոչ թե պատերազմ, այլ 15 բալանոց երկրաշարժ է եղել, քաղաքը ջնջվել է, ընտանիքներ են անհետացել. Ռաբահ Նիդալ

Մոսկվայում կայացած Յալթայի միջազգային համաժողովի շրջանակներում «Իրավունքը» բացառիկ զրույց է ունեցել Ռուսաստանի համալսարանների եւ ԱՊՀ երկրների շրջանավարտների պաղեստինյան ասոցիացիայի նախագահ, Պաղեստինի «Ղրիմի բարեկամներ» ակումբի ներկայացուցիչ, Բեթղեհեմում առողջապահության նախարարության բժիշկ, դոկտոր ՌԱԲԱՀ ՆԻԴԱԼԻ հետ:

«ՍԱՐՍԱՓԵԼԻ Է ԱՅՆ, ԻՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ ԱՅՍ ՊԱՀԻՆ»

— Ինչպե՞ս կգնահատեք Ձեր երկրում ստեղծված իրավիճակը, ինչո՞ւ եւ ինչպե՞ս այն հայտնվեց թեժ պատերազմի մեջ:

— Պաղեստինի խնդիրը նոր չէ, այսօր չի սկսվել, այլ 1947 թվից մեր երկրի տարածքը օկուպացված էր եւ շարունակում է մնալ օկուպացված: Պաղեստինի հողն ամենաերկար օկուպացիան է աշխարհում: Պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտն այսքան տարի ակտիվացել ու նահանջ է ապրել, իսկ ամենավերջին իրադարձությունները, ինչ տեղի ունեցավ Գազայում, ճնշման տակ գտնվող մարդկանց հասցրեց այնպիսի իրավիճակի, որ միանգամից պայթեց: Հարց է ծագում՝ ի՞նչը ստիպեց իրենց գնալ այդ քայլին: Ասեմ, որ քաղաքական առումով բոլոր երկրներում շատ վաղուց կան պայմանագրեր, բանակցություններ, որ Պաղեստինն ուզում է խաղաղություն հաստատել եւ ստեղծել է ինքնավարություն՝ այս պահին նախագահ պարոն Մահմուդ Աբբասի գլխավորությամբ: Բայց ցավոք, նրանց ձեռքում ոչ մի լծակ չկա: Տա Աստված, որ խաղաղություն հաստատվի, մարդիկ ապրեն խաղաղ: Ես անձամբ դեմ եմ անմեղ բնակչության սպանությանը երկու կողմից էլ, որովհետեւ դա մեղք է: Սարսափելի է այն, ինչ տեղի ունենում այս պահին:

— Ամբողջ առաջադեմ Արեւմուտքը սատարում է Ուկրաինային, բարձրաձայնում եւ միջոցներ կիրառում՝ այնտեղ ստեղծված իրավիճակի հարցում, իսկ ինչո՞ւ թույլ տվեցին, որ անդառնալի աղետ տեղի ունենա Արցախում, Գազայում:

— Սա նշանակում է, որ երկակի ստանդարտներով է աշխարհն առաջնորդվում: Ուկրաինան ինչ անում է, համարում են ինքնապաշտպանություն, որ դա իրենց իրավունքն է, իսկ ինչ անում են պաղեստինցիները, իրենց տեսանկյունից ահաբեկչություն է: Բայց չէ որ զոհերը երկու կողմից էլ անմեղ բնակչությունն է: Ինչպես Դոնբասը, Ղրիմն են եղել օկուպացված, այնպես էլ Պաղեստինն է օկուպացված: Եվ այն, ինչի համար պայքարում են պաղեստինցիները, Ղրիմի ու Դոնբասի շարունակությունն է: Այս առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը սկսեց ռուսական հողի ազատագրման շարժումը եւ կոտրեց միաբեւեռ աշխարհակարգ ստեղծելու սահմանը: Մենք հիմա գնում ենք դեպի ազատ աշխարհ, որը բազմաբեւեռ է լինելու, ինչը շատ կարեւոր է:

«ՈՉ ՄԵԿԸ ՄԵԶ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ, ՄԻԱՅՆ ՄԵԿ ԱՋԱԿԻՑ ՈՒՆԵՆՔ՝ ԱՍՏՎԱԾ»

— Պարոն Նիդալ, ո՞ր երկրներն են այս պատերազմում սատարում Պաղեստինին:

— Եթե անկեղծ, միայն ազատ ժողովուրդներն են մեզ սատարում, իսկ բոլոր երկրների կառավարությունները միայն խոսքերով են ասում, թե մեզ հետ են: Խոսքերով սատարում են Պաղեստինի ժողովրդին, իսկ նյութապես ամբողջ Արեւմուտքը սատարում է Իսրայելին՝ չնկատելով, որ այստեղ մի ամբողջ անմեղ բնակչություն տառապում է՝ ազատություն սիրելու համար: Այնպես որ, ոչ մեկը մեզ չի աջակցում, միայն մեկ աջակից ունենք՝ Աստված:

— Մեզ մոտ էլ է նույն իրավիճակը, տարբեր կողմերից կան հուզիչ ու գեղեցիկ խոսքեր, իսկ գործնականում՝ ոչինչ…

— 100 տոկոսով Ղարաբաղում էլ իրավիճակը նույնն էր: Աշխարհը կույր ու խուլ չէ, ամեն ինչ շատ լավ էլ տեսնում ու լսում է, բայց տեղից չի շարժվում: Սա ուղղակի կեղծավոր աշխարհ է, եւ սրանով ամեն ինչ ասված է:

«ՍՊԱՆՎԵԼ Է 6 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ, 20 ՀԱԶԱՐ ՎԻՐԱՎՈՐ ԿԱ. ՄԵԾ ՄԱՍԸ ԿԱՆԱՅՔ ԵՆ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ»

— Իրականում Պաղեստինի իշխանությունն ինչպե՞ս է վերաբերվում պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժմանը:

— Քաղաքական տեսանկյունից հիմնականում պաղեստինյան ղեկավարություն ներկայացնող քաղաքական ուժն ու ՀԱՄԱՍ-ը միմյանց հակառակորդներ են, ընդհանուր լեզու չեն գտնում: Բայց Պաղեստինի իշխանությունը դեմ է, ինչ տեղի է ունենում ընդդեմ խաղաղ բնակչության: Խաղաղ բնակչությունն ինչո՞վ է մեղավոր, որ իրենց ռմբակոծում են: Սպանվել է շուրջ 6 հազար մարդ, որոնցից 80 տոկոսը ծերեր, կանայք եւ երեխաներ են, ավելի քան 20 հազար վիրավոր կա, որոնց մեծ մասը կանայք են եւ երեխաներ: Ռմբակոծվում են հիվանդանոցներ, եկեղեցիներ, մզկիթներ: Աշխարհում ոչ մի նորմալ մարդ չի կարող աջակցել այդ ամենին:

— Ի դեպ, այն, ինչ կա հրապարկված սոցցանցներում, տպավորություն է, որ հողաթափերով, քիչումիչ զինված ՀԱՄԱՍ-ի ջոկատները դուրս էին եկել գերզինված Իսրայելի դեմ…

— Անգամ համեմատելու չէ, որովհետեւ, իսկապես, Իսրայելն ունի ամենաժամանակակից եւ ամենահզոր զենքերը: Իսկ պաղեստինցիներն ունեն միայն անձնական զենքեր, նրանց դեմ հրթիռներ կիրառելու իմաստը ո՞րն է: Այդքան դիակներ, որոնք ցուցադրում է Իսրայելը, հենց իրենց ռմբակոծության հետեւանքն է: Եվ ինչո՞ւ նրանք ռմբակոծեցին Գազայի խաղաղ բնակչությանը: Եթե տիեզերքից նկարահանող սարք լինի, ապա ոչ մեկը չի հավատա, որ Գազայում պատերազմ է եղել, բոլորը կասեն, որ այդտեղ եղել է 15 բալանոց երկրաշարժ, քաղաքն ամբողջությամբ ջնջվել է, ընտանիքներ են անհետացել:

«ԻՐԱՆԸ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՐԵԼ ՈՒ ՉԻ ԷԼ ԱՆԻ, ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ՄԻ ԲԱՆ ԱՆԵԼ, ԿԱՆԵԻՆ»

— Տեւական ժամանակ, միջազգայնագետներ, փորձագետներ քննարկում էին այս պատերազմում Իրանի հնարավոր մասնակցության հարցը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Իրանը ոչինչ չի արել ու չի էլ անի, եթե ուզում էին մի բան անել, կանեին: Նրանք հետեւում են զարգացումներին, ինչպես ամբողջ արաբական եւ մուսուլմանական աշխարհը:

— Ըստ Ձեզ` ինչո՞վ կավարտվի այս ամենը:

— Որքանով հետեւում եմ նորություններին, Իսրայելն ասել է, որ այսքանով չի ավարտելու իր ռազմական գործողությունը եւ շարունակելու է՝ մինչեւ ամբողջությամբ ոչնչացնի ՀԱՄԱՍ-ին: Նրանք այդպիսի որոշում են կայացրել, դրա համար էլ արդեն Գազան դատարկված է, բայց դեռ ռմբակոծում են ու ռմբակոծում: Թե ինչով կավարտվի այս ամենը, միայն Աստված գիտի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մոսկվա-Երեւան

https://iravunk.com/sim/?p=269126&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան