«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Արցախ՝ տեղահանված պետություն. Ո՞ւմ են պետք արցախահայերը

Հրապարակախոսություն

PostNikol. Ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս 9-րդ)

Արցախի Հանրապետության ներկայիս փլուզումը և դրան հետևած հայրենազրկումն առաջացրեց մի իրավիճակ, երբ 100 հազարից ավելի մեր հայրենակիցներ բռնի տեղահանվեցին իրենց հայրենիքից՝ ենթարկվելով էթնիկ զտման:

Արցախահայության ներկայիս հիմնախնդիրը, սակայն, չի չեզոքացնում նրանց՝ քաղաքական գործոն և ներուժ ունեցող հանրույթ լինելու հանգամանքը: Սուր կենցաղային, սոցիալական, աշխատանքային, հոգեբանական խնդիրները, որոնց լուծմանն ուղղված իշխանական ջանքերը նվազ արդյունավետ են և հաճախ՝ ձևական, իսկ համահայկական մոբիլիզացիան՝ ոչ ամբողջական և հատվածական, չպիտի մոռացության մատնեն հանապազօրյա հարցերից անդին գտնվող հարցադրումները:

Հայկական Արցախի էջը շրջված համարելն անթույլատրելի է, ուստի հույժ կարևոր է դառնում այդ էջի առաջնային տերերի՝ արցախահայության պահպանումը՝ որպես հավաքական, կազմակերպված, պահանջատեր, ամբողջ հայության աջակցությունը վայելող գործոն, որը պետք է պահել, պահպանել, կազմակերպել, խնամել և ներառել հայկական հարցի հետագա առաջխաղացման գործում:

Մինչև Արցախի հայաթափումը ենթադրվում էր, որ Ադրբեջանը կուզենար ձևի համար մի քանի հազար հայ պահել Արցախում՝ աշխարհին «տոլերանտ» և «մուլտիէթնիկ» Ադրբեջանի միֆը վաճառելու համար: Սակայն ադրբեջանական ագրեսիային միջազգային հանրության անատամ, իմպոտենտ, ցինիկ արձագանքն օրակարգից հանում է այս ալիևյան շոուի անհրաժեշտությունը (ՄԱԿ-ի տխրահռչակ առաքելությունը վկա):

Ենթադրվում էր նաև, որ Արցախում արցախահայերի կարիքն ունի նաև Ռուսաստանը՝ ռեգիոնում սեփական ռազմական ներկայությունը հիմնավորելու համար: Սակայն Հայաստանի իշխանությունների հակառուսական ռազմավարությունը և Ադրբեջանի՝ անպատիժ մնացած սեպտեմբերյան ագրեսիան ստեղծեցին նոր իրավիճակ, որում Հարավային Կովկասում սեփական դիրքերը չկորցնելու համար Ռուսաստանը կարող է դիմել այլ, ոչ ստանդարտ լուծումների, որոնց իմ նախորդ հոդվածներում անդրադարձել եմ:

Ուստի ներկայումս Հայաստանում գտնվող արցախահայերի ապագան պետք է կազմակերպել ոչ միայն այս պահին առաջնային սոցիալ-կենցաղային, այլև հեռահար քաղաքական դիտանկյունից:

Ընդհանուր առմամբ հնարավոր է 3 սցենար.

1. Արցախահայության ինտեգրում Հայաստանի Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում՝ տարրալուծվելով և զրկվելով ինքնուրույն քաղաքական դիրքավորումից:

2. Արցախահայության ինտեգրում Հայաստանի Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում՝ առանց տարրալուծման, և պահպանելով սեփական քաղաքական հայտն Արցախի նկատմամբ:

3. Հայաստանը՝ որպես միջանկյալ օղակ.արցախահայության մի մասը շունչ քաշելուց հետո կարող է վերաարտագաղթել այլ երկրներ:

Ակնհայտ է, որ գործող իշխանությունների համար նախընտրել են 1-ին և 3-րդ սցենարները: Իրենք սպանել են Արցախի Հանրապետությունը և վստահաբար շահագրգիռ են սպանել նաև արցախահայության քաղաքական կերպարը՝ թե՛ սեփական ներքաղաքական, թե՛ ռեգիոնալ շահերից ելնելով: Որքան քիչ մնան Հայաստանում Փաշինյանի կողմից Արցախի սպանության կենդանի վկաները, այնքան հանգիստ կլինի նա, այնքան քիչ սոցիալական, քաղաքական, հոգեբանական խնդիրներ կառաջանան նրա կառավարության համար:

Ռուսական և արևմտյան մեդիաներում արդեն շրջանառվում են արցախահայությանն այդ երկրներում հյուրընկալելու գաղափարներ:

Իրենց շահերը պարզ են. բացի քաղաքականից, կան նաև դեմոգրաֆիական շարժառիթներ: Որքան էլ ցինիկ հնչի, բայց արցախահայերի պես բնակչություն ունենալու տարբերակն իրենց ձեռնտու է՝ աշխատասեր, գործունյա, սպիտակամաշկ, քրիստոնյա…

Հայկական շահերի տեսակետից սա անընդունելի է. մենք ինքներս պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բոլոր հիմնական սոցիալական խնդիրները լուծվեն հենց Հայաստանում և առաջնային կարգով: Հակառակ դեպքում մենք կզրկվենք նրանցից, իսկ Արցախը՝ կրկին հայկական դառնալու որևէ հեռանկարից:

Պետք է անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի Արցախի մեր քույրերն ու եղբայրները չկրկնեն Ադրբեջանից տեղահանված հայ փախստականների ճակատագիրը, չդառնան այլ երկրների ներուժը:

Եվս մեկ հանգամանք. խոսելով արցախահայերի մասին՝ պետք է օգտագործել ոչ թե 100 000 թիվը, այլ 150 000-ը, այսինքն՝ մարդկանց այն քանակը, որը հանդիսանում էր Արցախի Հանրապետության քաղաքացի մինչև 44-օրյա պատերազմը:

Արցախի, արցախահայության, ողջ հայության համար, իմ կարծիքով, լավագույն սցենարը թվարկածներիցս երկրորդն է: Սակայն ոչ թե «վտարանդի կառավարության» կամ «բռնագաղթած ժողովրդի», այլ «տեղահանված պետության» կոնցեպտով:

Թե ինչպես եմ պատկերացնում «տեղահանված պետության» սցենարի իրագործումը, կանդրադառնամ գալիք հոդվածում: Իսկ պատասխանելով այս հոդվածի վերնագրի հարցին՝ փաստենք՝արցախահայերը պետք են մեզ, Արցախին և իրենք իրենց:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
10.10.2023թ.

Ժամը՝ 16։00-ին Հայկ Բաբուխանյանը կլինի «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան