Նույնիսկ այդ տարիքում` Ջինա Լոլոբրիջիդան սիրախաղի մեծ վարպետ էր. ՄԻՔԱՅԵԼ ՇԱՐԱՖՅԱՆ

Շոու բիզնես

95 տարեկանում  մահացել է իտալացի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան, որին անվանում էին եվրոպական կինոյի սեքս-խորհրդանիշ եւ 1960-ականների ամենաոճային կինը: Նրա մահվան պատճառն անհայտ է: Մահվանից մի քանի ամիս առաջ դերասանուհին կոտրել էր ազդրը: Ինչպես տեղեկանում ենք արտասահմանյան մամուլից, 2022 թվականի սեպտեմբերին սեփական տանը ընկնելուց հետո` նրան տեղափոխել են Հռոմի հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ ախտորոշվել է ազդրի կոտրվածք` սխալ դասավորությամբ: Նրան անհրաժեշտ է եղել վիրահատություն, որը տեւել է մեկ ժամից մի փոքր ավելի: Բժիշկներն ասել էին, որ հայտնի չէ, թե երբ դերասանուհին կկարողանա ինքնուրույն տեղաշարժվել, սակայն նշել էին, որ նրա վիճակը ոչ մի մտավախություն չի առաջացնում…

Թե ինչպիսին էր Ջինա Լոլոբրիջիդան իրական կյանքում եւ ինչ նախասիրություններ ուներ, այս մասին «Իրավունքը» զրուցել է Հոլիվուդի լոսանջելեսյան կինոփառատոնի «Լավագույն կոստյում» անվանակարգի մրցանակակիր, Եգիպտոսի մշակույթի նախարարության կողմից ոսկե մեդալակիր եւ էլի մի շարք մրցանակների արժանացած հայտնի ոճաբան, դիզայներ ՄԻՔԱՅԵԼ ՇԱՐԱՖՅԱՆԻ հետ, որը եղել է այն երջանիկներից, ում բախտ է վիճակվել մի քանի անգամ հանդիպել եւ զրուցել գերաստղի հետ:

— Առիթ եք ունեցել հանդիպելու լեգենդար դերասանուհի Ջինիա Լոլոբրիջիդայի հետ: Ի՞նչ տպավորություններ ստացաք այդ հանդիպումներից:

— Ջինա Լոլոբրիջիդայի հետ հանդիպումները մեծ տպավորություն են թողել ինձ վրա: Նա, իհարկե, լեգենդար դերասանուհի էր: Մեր առաջին հանդիպումը կայացել է Հոլիվուդի կինոփառատոներից մեկում:

— Պարոն Շարաֆյան, իրական կյանքում ինչպիսի՞ն էր:

— Հրաշալի զրուցակից էր, շատ հումորով եւ նույնիսկ այդ տարիքում` սիրախաղի մեծ վարպետ: Ինձ համար շատ հետաքրքիր էր իրենից լսել իր՝ Սովետական Միություն կատարած այցի մասին, Յուրի Գագարինի հետ հանդիպման եւ իր վերջին տարիների գործունեության՝ քանդակագործության մասին պատմությունները: Քչերը գիտեն, որ նա քանդակագործ-մոնումենտալիստ էր՝ իսկապես ֆենոմենալ … Նրա գործերը ցուցադրվել են աշխարհի տարբեր պատկերասրահներում: Երբ Ջինա Լոլոբրիջիդային հարցրի՝ կցանկանա՞ր Հայաստան այցելել իր ցուցահանդեսով, նա  շատ դրական արձագանքեց եւ ավելացրեց, որ մեծ ցանկություն է ունեցել նկարահանվելու ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի ֆիլմերում:

— Նրա խաղացած ֆիլմերից կա՞ մի կերպար, որն ավելի է տպավորվել Ձեր մեջ:

— Անմոռանալի է  Ջինա Լոլոբրիջիդայի՝ Էսմիրալդան` «Փարիզի աստվածամոր տաճարը» ֆիլմում Էնթոնի Քուինի հետ նրա խաղը: Մինչ Սոֆի Լորենը, նա Իտալիայի առաջին սեքս սիմվոլն էր: Եվ յուրահատուկ հետք թողեց կինոյի պատմության մեջ իր գեղեցիկ արտաքինով:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ- Ի դեպ, Ջինա Լոլոբրիջիդան աշխատել է որպես մանեկենուհի: Տարբեր պարբերականների կողմից ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը: 1947 թ. Իտալիայում մասնակցելով գեղեցկության մրցույթի` գրավել է 3-րդ տեղը: Առաջին անգամ գլխավոր դերով հանդես է եկել Կարլո Լիձանիի «Զգույշ ավազակներ» ֆիլմում (1951): Լոլոբրիջիդան նկարահանվել է ինչպես իտալացի, այնպես էլ ֆրանսիացի, անգլիացի, ամերիկացի ռեժիսորների ժապավեններում: Դրանցից են Ռենե Կլերի «Գիշերային գեղեցկուհիները» (1953), Լուիջի Ձամպայի «Գեղեցկուհի հռոմեուհին» (1954), Քերոլ Ռիդի «Տրապեզ» (1956), Ժյուլ Դասսենի «Օրենքը» (1957), «Բրուկլինցի Աննան» (1958), Քինգ Վիդորի «Սողոմոնը եւ Շաբայի թագուհին» (1960), Եժի Սկոլոմովսկիի «Թագավորը, դաման եւ սպասավորը» (1969), Յուջին Մարտինի «Չար մարդկանց գետը» (1971), Ռովեր Բելետիի «Մորս համար վարդեր չգտա» (1973), Թոնի Նավարոյի «Իժերի կծիկը», «Ֆան-ֆան վարդակակաչ» (ռեժ. Քրիստիան-Ժակ, Ժերար Ֆիլիպի հետ, 1952), «Հաց, սեր եւ ֆանտազիա» (ռեժ. Վիտորիո դե Սիկա 1953), «Տրապեցիա» (ռեժ. Քերոլ Ռիդ, Բերտ Լանկաստերի ու Թոնի Քերթիսի հետ, 1956), «Փարիզի աստվածամոր տաճարը» (ռեժ. Ժան Դելանուա, Էնթոնի Քուինի հետ, 1956) եւ 1973 թվականին մոսկովյան 8-րդ միջազգային կինոփառատոնում մանկական ֆիլմերի մրցույթում ոսկե մրցանակի արժանացած «Պինոքիոյի արկածները» կինոնկարները: Նրա ստեղծագործական հայացքներն ու գեղարվեստական ինքնաարտահայտությունը դրսեւորվել է «Իմ Իտալիան» գիրք-ալբոմում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում