Հոկտեմբերի 2-ը կարող է դառնալ ՌԴ-Ուկրաինա պաշտոնական պատերազմի օրը

Միջազգային

Հայտնի է, որ սեպտեմբերի 30-ին սպասվող` Դաշնային ժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթ-ուղերձով կամբողջանա Դոնբասը, Զապորոժյեն եւ Խերսոնը ՌԴ կազմ ներառելու գործընթացը: Այդ պահից ՌԴ օրենսդրության համաձայն, անգամ` պարտադրանքով սկսվելու է մեկ այլ գործընթաց։ Նախ նշենք հանրաքվեների հետ կապված մեկ ուշագրավ դրվագ: Ըստ հիշատակված շրջանների որոշման եւ հանրաքվեի անցկացման, դրանք ընդգրկում են Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժեի եւ Խորսոնի նախկին ուկրաինական մարզերի ողջ տարածքը: Այսինքն, ՌԴ-ն հենց այդ տարածքներով է տվյալ սուբյեկտներին ընդունելու իր կազմ: Եվ հաշվի առնելով, որ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժեի եւ Խորսոնի որոշ տարածքներ դեռ ուկրաինական վերահսկողության տակ են, ՌԴ օրենսդրության համաձայն կստացվի մի իրավիճակ, որ Ռուսաստանի որոշ տարածքներ օկուպացված են Ուկրաինայի կողմից: Իսկ այդ դեպքում, ռուսական մի շարք տելեգրամյան ալիքների փորձագետների գնահատմամբ կստացվի նման իրավիճակ.

«Հանրաքվեներից և նախկին Ուկրաինայի մի մասի Ռուսաստան մտնելուց հետո Պուտինը հերթական կոչով կդիմի ժողովրդին և վերջնագիր կհայտարարի Ուկրաինային՝ ուկրաինական զորքերը Ռուսաստանի տարածքից կամավոր դուրս բերելու վերաբերյալ։ Հրաժարվելու դեպքում Մոսկվան 24 ժամվա ընթացքում պատերազմ կհայտարարի Կիևին։ Դրանից հետո Կիևը, Լվովը, Դնեպրը, Կրիվոյ Ռոգը, Խարկովը և Նիկոլաևը կկործանվեն 72 ժամվա ընթացքում։ Ուկրաինայի մնացած տարածքը ենթարկվելու է զանգվածային հրթիռային և ռմբակոծությունների։ FAB-5000 ռումբերով Tu-22M3 ռմբակոծիչները կկործանեն Դնեպրի բոլոր կամուրջները, քաղաքացիական օդանավակայանները և ամբողջ երկաթուղային ենթակառուցվածքը:

Կիևում «քնած» խմբերը կձերբակալեն Ուկրաինայի բոլոր բարձրագույն ղեկավարությանը, իսկ եթե դա անհնար լինի, նրանք տեղում կոչնչացվեն»։

Ընդ որում, աղբյուրն այս ամենը համարում է միայն սկիզբը։ Բանն այն է, որ պաշտոնական պատերազմի դեպքում Բելառուսը եւս պարտադրված է լինել գործել: Միջպետական պայմանագրերը պատերազմական իրավիճակում նախատեսում են հստակ դրույթներ, ուստիեւ, ըստ նույն աղբյուրների. «48 ժամից ռուսական առնվազն 200 հազարանոց զորախումբ կտեղափոխվի Բելառուս, որը դրանից 24 ժամ անց, Բելառուսի բանակի հետ միասին, կմտնի գործունեության մեջ...»:

Կզարգանա՞ իրավիճակն այս սցենարով, ժամանակը ցույց կտա: Բայց այս պահին էլ կարելի է ֆիքսել` ռուսական օրենսդրությունը եւ ՌԴ-Բելառուս պայմանագրերը հենց դա էլ նախատեսում է:

https://iravunk.com/sim/?p=237351&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան