Ո՞Վ ԷՐ ՋՈՒ­ՍԻՆ ԴՊՐՈ­ՑՈՒՄ Ա­ՍՈՒՄ ՆԵԳ­ՐԻ ՃՈՒՏ, ԵՎ Ո՞ՒՄ ԿՈ­ՇԻ­ԿԸ ՆԱ ԹԱ­ՂԵՑ ԾԱ­ՌԻ ՏԱԿ

Շոու բիզնես

Սեպ­տեմ­բեր­մե­կյան հի­շո­ղու­թյուն­նե­րի եւ իր դպրո­ցա­կան տա­րի­նե­րի ու­շագ­րավ դրվագ­նե­րի մա­սին «Իրա­վուն­քը» զրու­ցեց երգ­չու­հի ՋՈՒ­ՍԻ հետ:

Ջուս, հի­շո՞ւմ եք Ձեր ա­ռա­ջին սեպ­տեմ­բե­րի 1-ը:

— Այո, ի­հար­կե, ու ա­մե­նա­կա­րե­ւո­րը՝ ես ու­զում է­ի նստել մի տղա­յի ու­սին, որ զան­գը ես պա­հե­ի: Տրա­մադ­րու­թյունս ըն­կավ, որ ու­րիշ աղ­ջիկ դա ա­րեց: Դեռ այն ժա­մա­նակ­վա­նից ու­զում է­ի ա­մե­նա­ա­ռա­ջի­նը լի­նել:

Ինչ­պե՞ս է տպա­վոր­վել Ձեր հու­շե­րում ա­ռա­ջին ու­սուց­չու­հին:

— Նա գան­գուր մա­զե­րով էր, եւ ի­րեն շատ է­ի սի­րում: Մին­չեւ 4-րդ դա­սա­րան բա­ցար­ձակ գե­րա­զան­ցիկ է­ի:

Դպրո­ցում ա­մե­նա­շա­տը ո՞ր ա­ռար­կան է­իք սի­րում:

— Շատ է­ի սի­րում նկար­չու­թյու­նը, ֆիզ­կուլ­տու­րան, կեն­սա­բա­նու­թյունն  ու ա­նա­տո­մի­ան:

Իսկ ո՞ր ա­ռար­կան չէ­իք սի­րում:

— Չէ­ի սի­րում եր­գե­ցո­ղու­թյու­նը, ո­րով­հե­տեւ դա­սա­տուն շատ խիստ էր ու գոռգ­ռում էր:

Չա­րու­թյուն­ներ ա­րե՞լ եք, ո­րի հա­մար ծնող կան­չեն:

— Դա պար­տա­դիր: Ա­մե­նա­չա­րե­րից մեկն է­ի: Այն­քան չար է­ի, որ մեր մեր դա­սա­րա­նի ա­վա­գը` Քրիս­տի­նան, ո­րը նա­եւ լավ սո­վո­րում էր, մի ան­գամ դա­սե­րից փա­խուստ կազ­մա­կեր­պեց, բայց ի­մա­ցան ես եմ կազ­մա­կեր­պել: Նույ­նիսկ իմ չա­րու­թյան հա­մար ինձ պի­ո­նե­րա­կան վզկապ չէ­ին ու­զում տալ: Հե­տո ար­դեն հպար­տա­նում է­ի պի­ո­նե­րա­կան վզկա­պովս: Ա­մե­նա­կա­րե­ւո­րը` միշտ կո­կիկ, ար­դու­կած, այդ կար­միր վզկա­պը կա­պած լի­նե­ի: Շատ լավ պի­ո­ներ է­ի…

Դպրո­ցա­կան սեր ու­նե­ցե՞լ եք:

— Եր­կու ան­գամ եմ դպրո­ցում սի­րա­հար­վել: Ա­ռա­ջին ան­գամ սի­րա­հար­վել եմ 4-րդ դա­սա­րա­նում մեր զու­գա­հեռ դա­սա­րա­նի Գե­որ­գի­ին: Ին­քը շատ գե­ղե­ցիկ տղա էր: Ու ես այն­քան է­ի ի­րեն սի­րում, որ ո­րո­շե­ցի գնալ նրանց դա­սա­րան: Տա­նը չեմ հի­շում՝ ինչ հո­րի­նե­ցի, թե իբր մեր դա­սա­րա­նը դուրս չի գա­լիս, եւ գնա­ցի ի­րենց դա­սա­րան: Իսկ ինքն ինձ վրա բա­ցար­ձակ ու­շադ­րու­թյուն չէր դարձ­նում: Փոքր ժա­մա­նակ ինձ մոտ այդ­պես էր` ում սի­րում է­ի, ինձ չէ­ին սի­րում: Քա­նի որ ես մուգ մաշ­կով ու մուգ մա­զե­րով է­ի, Գե­որ­գին ինձ ա­սում էր` նեգ­րի ճուտ: Այդ իր ա­սա­ծից մի տե­սակ լավ չէ­ի զգում ինձ, բայց կա­րե­ւո­րը նրա հետ մի դա­սա­րա­նում է­ի սո­վո­րում: Հե­տո ան­ցավ այդ սե­րը: Երկ­րորդ ան­գամ` չգի­տես ին­չու, սի­րա­հար­վե­ցի մի շատ տգեղ տղա­յի` Ար­կա­դի­ին, ո­րը մեր դպրո­ցում էր սո­վո­րում: Ինքն էլ ինձ բա­նի տեղ չէր դնում:

Ի՞նչ եք ե­րա­զել դառ­նալ դպրո­ցում, բայց դար­ձել եք երգ­չու­հի:

— 7 տարե­կա­նից եր­գում է­ի եւ ու­զում է­ի երգ­չու­հի լի­նել, բայց 4-5 տա­րե­կա­նում նա­եւ լավ նկա­րում է­ի: Քա­նի որ հայրս էլ էր ե­րա­ժիշտ` թմբկա­հար, լավ նկա­րում էր, իր այդ ե­րաժշ­տա­կան եւ նկա­րե­լու տա­ղան­դը փո­խանց­վել է նա­եւ ինձ: Երբ փոքր է­ի, մայրս հարց­րեց՝ ու­զում ես դառ­նալ երգ­չու­հի՞, թե՞ նկար­չու­հի: Ա­սա­ցի` միկ­լա­ֆոն եմ ու­զում: Եվ 7 տա­րե­կա­նից ինձ ըն­դու­նե­ցին Արմ­կոն­ցեր­տի` Ար­մեն Դի­վա­նյա­նի « Առ­վակ» խումբը, ու այդ­պես իմ կա­րի­ե­րան շա­րու­նակ­վեց:

Ձեր Վեր­ջին զան­գը հի­շո՞ւմ եք:

— Վեր­ջին զան­գին եւ ա­վար­տա­կան ե­րե­կո­յին ներ­կա չեմ ե­ղել, քա­նի որ երկ­րում չէ­ի եւ հա­մերգ­նե­րով հյու­րա­խա­ղե­րի է­ի մեկ­նել:

Կպատ­մե՞ք դպրո­ցա­կան տա­րի­նե­րի հետ կապ­ված ո­րե­ւէ հե­տաքր­քիր դեպք:

— Մի ան­գամ մեր դա­սա­րա­նի օ­րի­նա­կե­լի ա­շա­կեր­տու­հու` Քրիս­տի­նա­յի հա­գից կո­շի­կը հա­նե­ցի, փա­խա դպրո­ցից եւ թա­ղե­ցի ծա­ռի տակ: Ին­քը մի ոտ­քով թռնե­լով՝ ման էր գա­լիս: Դրա­նից վի­րա­վոր­վել էր եւ ո­րոշ ժա­մա­նակ հետս չէր խո­սում: Մի ան­գամ  Քրիս­տի­նան իր թե­ւին բա­րակ ար­ծա­թից թեւ­նոց էր կա­պել: Նրա ձեռ­քից բռնե­ցի ու իբր փռշտա­ցի, ձեռ­քի թեւ­նո­ցը ծռվեց եւ տար­բեր ֆոր­մա­ներ ստա­ցավ: Մի ան­գամ էլ դա­սի ժա­մա­նակ Քրիս­տի­նան իմ առ­ջեւ էր նստած, եւ ես հե­տե­ւից նրա  կրծկալն ար­ձա­կե­ցի: Ու հենց այդ ժա­մա­նակ ի­րեն կան­չե­ցին դաս պա­տաս­խա­նե­լու: Մի պատ­մու­թյան դա­սա­տու ու­նե­ինք, ո­րը ե­թե չեմ սխալ­վում, ռուս էր: Ին­քը գի­տեր, որ ան­կարգ եմ, եւ երբ ստու­գո­ղա­կան է­ինք գրում, բարձր էր գնա­հա­տում նրան, ով իր դու­րը գա­լիս էր: Քրիս­տի­նա­յին միշտ 5 էր դնում, իսկ ինձ իմ ան­կար­գու­թյուն­նե­րի հա­մար միշտ 3 էր դնում: Նա նույ­նիսկ մեր գրա­ծը չէր կար­դում: Շու­տով ես դա հաս­կա­ցա եւ իր գլխին օ­յին բե­րե­ցի: Մի օր Քրիս­տի­նա­յի հետ պայ­մա­նա­վոր­վե­ցինք, հեր­թա­կան ստու­գո­ղա­կան աշ­խա­տան­քի ժա­մա­նակ բա­ցի պատ­մու­թյու­նից՝ ա­մեն ինչ գրե­ցի, նույնն էլ Քրիս­տի­նան գրեց: Եվ պատ­կե­րաց­նո՞ւմ եք` է­լի Քրիս­տի­նա­յին դրեց 5, ինձ` 3:

Ին­չո՞վ էր տար­բեր­վում Ձեր մութ ու ցուրտ տա­րի­նե­րի դպրո­ցա­կան կյանքն այ­սօր­վա­նից:

— Կար­ծում եմ՝ մերն ա­վե­լի հե­տաքր­քիր էր: Քա­նի որ չկար ին­տեր­նետ ու հե­ռա­խոս, եւ մենք շփվում է­ինք: Հի­մա մար­դիկ չեն շփվում ի­րար հետ, ի­րենք «գրվում են»: Կեն­դա­նի շփում չկա: Կա­րող է եր­կու­սով նստեն շատ մո­տիկ ու է­լի «գրվեն»: Բա­կա­յին խա­ղե­րը մեր ժա­մա­նակ շատ էր:

Ո՞ր խա­ղերն է­իք շատ սի­րում:

— Ես խա­ղում է­ի հա­լա­մու­լա, բռնո­ցի-պախկ­վո­ցի, կիս-կիս մյա­ու: Իսկ ռե­զի­նը մին­չեւ 9-րդ հարկ խա­ղում է­ի: Տես­նես հի­մա կա­րո՞ղ եմ: Ա­մե­նա­ծի­ծա­ղե­լին այն է, որ հա­րե­ւան­նե­րի դռնե­րը զանգ է­ինք տա­լիս ու փախ­չում է­ինք: Մեկս փախ­չում էր ներ­քեւ, մյու­սը` վե­րեւ, իսկ եր­րո­րդը` վե­րե­լա­կով: Կամ է­մա­լից տա­զիկ կար, զան­գում է­ինք, բա­ցում է­ին դու­ռը, ու այդ տա­զի­կը վե­րե­ւից ներ­քեւ է­ինք գլո­րում: Հի­շում եմ մի ան­գամ էլ ձմռա­նը իմ ըն­կե­րու­հին` Ան­նան, մտել էր մի սե­փա­կան տան բակ ու այդ­տե­ղից տա­փակ վան­նա էր բե­րել: Ձմռա­նը այդ տա­փակ վան­նա­յով սա­ռույ­ցի վրա սա­հե­լով՝ գնում է­ինք խա­ղա­լու: Ու այդ ծուռ եւ տա­փակ վան­նան բո­լոր սահ­նակ­նե­րից ա­մե­նա­ա­րագն էր գնում, ո­րի հա­մար ե­րե­խա­նե­րը նույ­նիսկ ու­զում է­ին ի­րենց լավ սահ­նակ­նե­րը այդ վան­նա­յի հետ փո­խել, բայց մենք չէ­ինք հա­մա­ձայն­ում:

Եվ վեր­ջում՝ ի՞նչ կմաղ­թեք այ­սօր­վա դպրո­ցա­կա­ննե­րին:

— Ա­մե­նա­կա­րե­ւո­րը, որ ի­րենք չմնան Տիկ ­Տո­կի մեջ: Դա թող թող­նեն, լավ սո­վո­րեն, քա­նի որ այն ա­մենը, ինչ-որ սո­վո­րում ես դպրո­ցում, հե­տա­գա կյան­քում միշտ պետք է գա­լիս:

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում