Պետդումայի պատգամավորն առաջարկում է ստեղծել ինքնիշխան պետությունների կամավոր միավորում՝ ԽՍՀՄ նմանությամբ
Միջազգային
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Միխայիլ ՇԵրեմետն առաջարկել է ստեղծել ինքնիշխան պետությունների կամավոր միավորում՝ ԽՍՀՄ-ի օրինակով: Նման միավորումը, քաղաքական գործչի կարծիքով, կարող է «դիմակայել Արեւմուտքի էքսպանսիային»։ Նրա խոսքով՝ անկախ պետությունների նման դաշինքի ստեղծումը թույլ կտա երկրներին՝ ոչ միայն պահպանել, այլեւ՝ ամրապնդել իրենց ինքնիշխանությունը, որոնք այժմ կասկածի տակ են դրվում արեւմտյան պետությունների կողմից:
«Դա կլինի իրավահավասար միություն, որտեղ երկրներից յուրաքանչյուրը հարգում է ինքնիշխանությունն ու միմյանց մշակույթը, այլ ոչ՝ գաղութներ, որոնք սովոր են ստեղծել ԱՄՆ-ում օգնության և ժողովրդավարության հաղթանակի քողի ներքո»,- եզրափակել է Շերեմետը։
https://iravunk.com/sim/?p=233023&l=am/