«Դու ո՞վ ես, որ խոսես Սիի հետ»․ Չինացիները կտրուկ պատասխանել են Զելենսկուն
Հարցումներ
South China Morning Post-ի ընթերցողները գնահատել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, որը ցանկացել է «ուղղակիորեն» խոսել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ:
«Նա ամերիկյան կառավարության խամաճիկն է։ Ցանկանում է ներքաշել մեզ իր ճահճի մեջ, որպեսզի խոցեն մեր գործընկեր Ռուսաստանին։ Երազելը վնասակար չէ»,-գրել է Ching-Chang T-ն։
«Շանսերը, որ Չինաստանը կօգնի ձեզ այժմ 0 տոկոսից պակաս են։ Դուք կարող եք շնորհակալություն հայտնել դրա համար ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին», - նշել է Exar K-ն։
«Զելենսկի՞։ Դու ո՞վ ես, որ Սիի հետ խոսես»,- հարցրել է Man M-ը։
«Ինչ հարմար ժամանակ է նա ընտրել։ Փելոսիի Թայվան կատարած այցից անմիջապես հետո», — նկատել է եւս մեկ օգտատեր։
Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է «ուղղակիորեն» բանակցել Սի Ցզինպինի հետ Ուկրաինայի հակամարտության թեմայով: Նրա խոսքով՝ ռուսական հատուկ գործողության սկսվելուց հետո Կիեւը Պեկինի հետ «ոչ մի խոսակցություն չի ունեցել»:
https://iravunk.com/sim/?p=232650&l=am/