Ամերիկյան հեգեմոնիայի մայրամուտը. Գրիգոր Բալասանյան
Միջազգային
«Փետրվարի 24-ից աշխարհն այլեւս այն չի լինելու» ասում էին իրատես փորձագետները։ «Փետրվարի 24-ից հետո սկսվելու է Ռուսաստանի կործանումը»՝ միաձայն գոռում էին գրանտի համը բերանները մնացած «փորձագետները»: Իսկ ինչ ունենք իրականում։ Իրականում առաջին տարբերակի կողմնակիցները երիցս ճիշտ էին' չնայած արժանանում էին երկրորդ կարծիքը կրողների անթաքույց ծիծաղին։ Կործանված ամերիկյան հեղինակություն, կործանման եզրին գտնվող Եվրոպա, արդեն փաստացի կործանված միաբևեռ աշխարհակարգ։ ԱՄՆ աշխարհում ուներ մի քանի կետեր ու երկրներ, որոնց միջոցով X ժամին փորձ էր անելու պայթեցնել ամբողջ աշխարհը' փաստացի սկսելով Երրորդ համաշխարհային պատերազմը։ Այդ կետերից առաջինը Ծոցի երկրներն էին' Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, որոնք պետք է ստանձնեին Իրանի դեմ հնարավոր պատերազմի առաջամարտիկի դերը, իսկ նրանց թիկունքից պետք է օգներ Իսրայելը։ Չստացվեց։ Ծոցի երկրները ոչ միայն չկատարեցին իրենց առջեւ դրված խնդիրը, այլեւ բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսեւորում իրենց երբեմնի հովանավոր Միացյալ Նահանգների նկատմամբ։ Ուկրաինան պետք է դառնար հաջորդ կետը հետխորհրդային տարածքը պայթեցնելու ու Ռուսաստանին կործանելու համար։ Չստացվեց։ Վերջին ակորդը Թայվանն էր, ուր ուղեորվող Նենսի Փելոսին պետք է պատճառ դառնար Չինաստանի դեմ պատերազմ սանձազերծելու համար։ Էլի չստացվեց։ Ավելին։ Փելոսին շառից փորձանքից հեռու նախընտրեց Թայվանի անունը ընդհանրապես հանել իր ասիական ուղևորությունների ցանկից։ Այս ամենը հաշվի առնելով ու արդեն սթափ գնահատելով հետխորհրդային տարածքի ամենաարևմտամետ քաղաքական գործիչը' Սաակաշվիլին հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին, իսկ ԱՄՆ ռազմավարական գործընկեր Վրաստանը շատ մոտ է ընդգրկվելու ԱՄՆ կողմից կազմված սև ցուցակի մեջ։ Աշխարհը փոխվել է արդեն գրանտակերներ ջան։ Վերջապես սկսեք մտածել արդար քրտինքով փող աշխատելու մասին։ Запад вам больше не поможет. Սաակաշվիլին վկա....», - գրել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ: