Սաակաշվիլիի քաղաքականությունից դուրս գալու մասին հայտարարությունը խոսում է Ուկրաինայի սպասվող կապիտուլյացիայի եւ ՌԴ ուժեղացման մասին. Բաբայան
Միջազգային
«Սաակաշվիլիի քաղաքականությունից դուրս գալու մասին հայտարարությունը խոսում է Ուկրաինայի սպասվող կապիտուլյացիայի եւ ՌԴ ուժեղացման մասին:
Այսօր վրացական լրատվական դաշտում հայտնվել է շատ կարեւոր մի հայտարարություն: Սաակաշվիլին հեռանում է վրացական քաղաքականությունից: Սա միանգամայն սպասելի որոշում էր, քանի որ Միշիկոն իր ուկրաինական գաստրոլներից հետո, պետք է գար Վրաստան եւ փորձեր գլոբալ հակառուսական արշավանքի մաս կազմեր Թբիլիսիյում: Նրա տերերը մեծ հարված էին երեւի նախապատրաստում Ռուսաստանի դեմ եւ Սահակաշվիլին այդ պարտիայում իր դերը ուներ խաղալու, սակայն ռուս-ուկրաինական պատերազմի ելքը ցույց տվեց, որ այդ ծրագրերը հնարավոր չի իրագործել եւ նրան վերջնականապես փուռը տվեցին, ինչպես եւ միշտ արել են նման դեպքերում: Ռուսաստանը, ինչպես եւ միշտ ասել եմ, այս պատերազմից դուրս է գալու շատ ավելի ուժեղ, քան կար մինչ 2022թ փետրվարը եւ այլեւս նախկին ԽՍՀՄ տարածքում միասնական Արեւմուտքը անելիք չի ունենալու», - գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ: