Առանց ռուսերենի՝ մեզ կկտրեն ՌԴ-ից եւ անգլերենի փոխարեն՝ մեզ «հյուր» կբերեն թուրքերենը. Բաբայան
Ներքաղաքական
«Ռուսաց լեզվով աշխարհում այսօր խոսում է ավելի քան 260 մլն. մարդ: Յուրաքանչյուր հայ, եթե տիրապետի ռուսերեն լեզվին, նա ինտեգրվում է այդ մեծ աշխարհին: Ավելին՝ ռուսերեն լեզվով այսօր հասանելի են ժամանակակից մասնագիտական գրականության մեծամասնությունը: Իհարկե, շատերին այսօր անհրաժեշտ է ռուսերենի փոխարեն անգլերենի ներմուծումը, քանի որ ռուսերենը ոչ միայն լեզու է, այլ հոգեբանություն, լեզվամտածողություն,
մշակույթ,ինչու չէ, նաեւ մեծ քաղաքականություն: Հայ ժողովրդի ապագան եվրասիական քաղաքակրթությունն է եւ առանց ռուսերենի՝ մեզ կկտրեն Ռուսաստանից եւ անգլերենի փոխարեն՝ մեզ «հյուր» կբերեն թուրքերենը: Բոլոր այն «հայրենասեր» հակառուս գործիչները, որոնք այսօր դեմ են ռուսերեն լեզվի տարածմանը եւ մեր երկրում ռուսաց լեզվի զարգացմանը, դա չեն անում հայրենասիրությունից դրդված, նրանք հետապնդում են լիովին այլ նպատակներ, որոնց մասին բոլորս լավ գիտենք», - գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ: